«Հայաստանը պետք է Նիկոլով լինի, Նիկոլն էլ պետք է բանտախցում լինի». Գևորգ Պետրոսյան

«Նիկոլ Փաշինյանը միտումնավոր է գնում Հայաստանի այն մարզեր, որտեղ իրեն տեսնելուց ժողովուրդը զայրույթ է ապրում։ Նա գնում է այդ քայլին, որովհետև լարված ժողովրդին հեշտ է կոտրելը։ Ինձ թվում է, որ զարգացումները տանում են նրան, որ ամբողջ երկրում հարուցվեն ներքին խժդժություններ, որպեսզի թշնամին հեշտ կարողանա գրավել Հայաստանը»,- այսօր Հանրապետության հրապարակում լրագողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար Հանրապետության հրապարակում  հավաքված բազմությունը պետք է Ազգային ժողովից պահանջի ռազմական դրության չեղարկում, Փաշինյանի հրաժարական և նոր վարչապետի ընտրություն։

Պատգամավորի փոխանցմամբ՝  պետք է վերանայվի նաև «Հայաստանն առանց Նիկոլի» կարգախոսը։

«Հայաստանը պետք է Նիկոլով լինի, Նիկոլն էլ պետք է բանտախցում լինի, նա չպետք է Հայաստանից գնա, պետք է  նա դատվի»,- ասաց  պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031