«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանաշջով փակ է Վանաձոր-Երևան, Իջևան-Երևան մայրուղին». Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ իրենց նախաձեռնած անհնազանդության ակցիաներին՝ գործադուլին, դասադուլին, միացել են 700 փաստաբաններ, որոնք տարբեր իշխանությունների օրոք եղել են քաղաքացու շահերի պաշտպանները։

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակ է Վանաձոր-Երևան մայրուղին՝ ի աջակցություն մեր պահանջների։ Գործադուլ են հայտարարել գազա- և բենզալցակայաններ։ Գործադուլ է հայտարարել «Վաբատեքս» ցանցերի գործարանը և ամբողջ կոլեկտիվով մասնակցում է այս հանրահավաքին»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Դիմելով հավաքվածներին, Գեղամ Մանուկյանը խնդրեց, որ արձագանքեն այն մարդիկ, որոնք կոլեկտիվով գործադուլ են հայտարարել և միացել անհնազանդության ակցիային, ինչին ի պատասխան՝ հավաքվածները միաբերան հայտարարեցին՝ այո։

Նա ընդգծեց, որ միայն քաղաքական ուժերը չէ, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Անցնող մեկ-երկու օրերի ընթացքում այդ պահանջին միացել են Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի բազմաթիվ դասախոսներ և ուսանողներ, ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, դասական երաժշտության ավելի քան 100 երախտավորներ։

«Այս պահին լուր ստացանք, որ փակ է Իջևան-Երևան մայրուղին՝ իրենց համերկրացի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Պարոնայք ոստիկանններ, սիրելի հայրենակիցներ, ծառայությունից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի մարտական պատրաստվածության գծով տեղակալ, գնդապետ Սամվել Հակոբյանը»,- շեշտեց նա

Տեսանյութեր

Լրահոս