Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում՝ գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն:
Ինչպես նշել էի երեկվա գրառմանս մեջ Վիտալի Բալասանյան / Vitali Balasanyan, այսօրվանից շարունակելու եմ իրականացնել պետականաշինությանն իմ մասնակցությունը՝ արդեն որպես ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում տեղի է ունենում աշխատանքային քննարկում՝ փոքր, միջին ձեռնարկատերերի մասնակցությամբ՝ քննարկվում են ՓՄՁ աշխատանքային խմբի աշխատանքի շարունակության ու հանդիպումների պարբերականության հարցերը:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները:
Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով։ Հուսամ հասկանում են, որ սա բերելու է ներքին լրացուցիչ և անհարկի լարվածության։ Սա կեղծ ուղղություն է, որովհետև բոլորի աչքի առաջ է կատարվել պատմությունը, և ոչ ոք չէր կարող նախօրոք իմանալ, որ վարչապետը գիշերը բոլորից թաքուն կստորագրի նման փաստաթուղթ։ Կա տպավորություն, որ այնքան թաքուն է արվել, որ նույնիսկ ԱԱԾ-ն չի իմացել։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից խիզախություն է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածության ստորագրումը:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ մենք այս պատերազմում պարտվեցինք, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ ճգնաժամային իրավիճակում երկիր ղեկավարել: Նրա խոսքով՝ դա պարզ էր արդեն այն ժամանակ, երբ մեր երկիրը բախվեց առաջին ճգնաժամին՝ կորոնավիրուսին:
«Նրանցից քաչալավուն մեկին անձամբ հարցրեցի՝ ո՞վ եք, պատասխանեց՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն եմ: Որպես տեղացի՝ ես առաջին անգամ էի տեսնում նրանց, բոլորի դեմքերն էլ անծանոթ էին»,- ասաց նա:
Կյանքից հեռացել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով գերեվարված անձանց և զոհվածների մարմինների փոխանակման հարցի լուծումը:
Կրեմլում ողջունում են Լեռնային Ղարաբաղում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը և պատրաստ են օգնել դրա հետագա տարածմանը: Այս մասին, ըստ ria.ru կայքի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետակոծության հետևանքով մասամբ կամ ամբողջությամբ վնասվել է Մարտակերտի բնակֆոնդի 70-80 տոկոսը: Ընդ որում՝ հիմնովին ավերված բնակարանների թիվը համեմատաբար փոքր է:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Միքայել Սամվելի Վիրաբյանն ազատվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Ներկայումս քննարկվում է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ՀԱՊԿ-ի անդամ երկրներ մատակարարելու և այդ երկրներում այն այն համատեղ արտադրելու հնարավորության հարցը:
«Դուխդ» ո՞ւր է այ հողատու, ինչո՞ւ Ալիեւին չէիր պատաախանում։ Դու մսխել ես Հայաստանի ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի արժանապատվությունը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ տնտեսական հարցերով զբաղվող պատգամավորները որոշել են ստեղծել աշխատանքային խումբ, որն օպերատիվ կերպով կարձագանքի բիզնեսի, գործարարների խնդիրներին: Այս մասին հայտնեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Պետք է քննարկվի, տեսնենք՝ պետական գաղտնիքի հրապարակումները ճի՞շտ են, թե՞ ոչ, դրանք քրեական պատասխանատվություն ենթադրո՞ւմ են, թե՞ ոչ, որովհետև նա հայտարարություն է անում, որը խփում է Հայաստանի և Արցախի հանրապետություններին»,- շեշտեց պատգամավորը։
Ազգային ժողովի խորհուրդը կրկին նիստ է հրավիրել՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման մեջ լրացում կատարելու համար, տեղեկացնում է խորհրդարանի կայքը:
Երևի թե Վազգենին, Դուշմանին, Ցուլին, Հրաչին, Անկախին, Վոժդին, Աբաջյանին, հիմա էլ արդեն Տղուս ու մնացած բոլորին…
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչ խղճուկ էր, ինչ փնթի, ինչ անինքնասեր։ Սա 45 օր պատերազմած ժողովրդի ներկայացուցչի ելո՞ւյթ էր։ Դու չես կարող այլեւս երկիր ներկայացնել, այ դավադիր արարած։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համակարգված օգնություն ցույց տալը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Մայր Աթոռ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հետ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ իշխանական այն պատգամավորներին, որոնք դուրս են եկել խմբակցությունից և վայր դրել մանդատը, «ինչ-որ տեղ» նրանց հասկանում է, քանի որ նրանք փորձում են իրենց ներուժն օգտագործել այլ բնագավառում։
«Այո, ես պնդում եմ, որ կատարվել է լուրջ աշխատանք՝ ի նպաստ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության, ընդ որում, անգնահատելի աշխատանք, ինչը որոշ դեպքերում նույնիսկ գումարային չափում չի կարող ստանալ, որովհետև անհնարինություն կար այլ մարմինների կողմից կատարելու, բայց կատարվել է կոնկրետ անձանց և մտավոր, և աշխատանքային հնարավորությունների արդյունքում»,- ասաց փաստաբանը:
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունեցած սուր վեճը, որը պայմանավորված է եղել Հորդանանից ներկրված ՀՕՊ համակարգերի հետ կապված անսարքություններով, որոնք չեն կրակել:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի կարծիքով՝ պատերազմից հետո մենք ունենք լիակատար անորոշություն բոլոր բնագավառներում: Նրա պնդմամբ՝ Հայաստանում լիակատար քաղաքական, տնտեսական ճգնաժամ է, բայց հիմա շատ ավելի կարևոր է այս իրավիճակից դուրս գալը:
«Այսօր տեսնում ենք խայտառակ մի բան. մեր քաղաքացիները գերի ընկած զինվորների ազատ արձակման կամ փոխանակման առումով դիմում են ոչ թե հայկական իշխանության ներկայացուցիչներին կամ ինստիտուտներին, այլ օտարերկրյա դեսպանատներին: Սա ուղղակի ասում է, որ մեզ մոտ այսօր քաղաքական ինստիտուտները ոչնչացված են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Արցախի հերոս Վիտալի Միխայիլի Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մեկնարկել է «Սասնա ծռեր 1» գործով դատական նիստը՝ տևական դադարից հետո։