Կրեմլում ողջունում են ԼՂ-ում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը

Կրեմլում ողջունում են Լեռնային Ղարաբաղում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը և պատրաստ են օգնել դրա հետագա տարածմանը: Այս մասին, ըստ ria.ru կայքի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաց լեզուն, ամեն դեպքում, օգտագործվում է Ղարաբաղում, այն Հայաստանում էլ է օգտագործվում, ռուսերեն են խոսում նաև Ադրբեջանում։ Ռուսերեն, առհասարակ, խոսում են աշխարհի շատ տեղերում, այդ թվում՝ նախկին Խորհրդային Միության տարածքում։

Բնականաբար, մենք ողջունում ենք և պատրաստ ենք հետագայում նպաստել ռուսաց լեզվի տարածմանը և տիրապետման մակարդակի պահպանմանը, դա համարում ենք մեր խնդիրը»,- ասել է Պեսկովը։

Նա սակայն հստակեցրել է, որ Ռուսաստանը չի առաջարկում ռուսերենը դարձնել երկրորդ պետական  լեզու Հայաստանում ու Ադրբեջանում՝ ընդգծելով, որ դա ցանկացած երկրի ներքին գործն է։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031