«Պատրաստ ունենք թուրքական ապրանքների հետ կապված առաջարկությունների փաթեթ, ցանկալի է այն քննարկել աշխատանքային կարգով». ՓՄՁ ներկայացուցիչ

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում տեղի է ունենում աշխատանքային քննարկում՝ փոքր, միջին ձեռնարկատերերի մասնակցությամբ՝  քննարկվում են  ՓՄՁ աշխատանքային խմբի աշխատանքի շարունակության ու հանդիպումների պարբերականության հարցերը:

Ներկաներից մեկն ասաց, որ այս պահին իրենք խնդիրների հավաքագրման փուլում են:

«Պատրաստ ունենք նաև թուրքական ապրանքների հետ կապված առաջարկությունների փաթեթ: Կուզեի սա աշխատանքային կարգով քննարկել, թե որտեղ կարող ենք առաջ գնալ: Մենք նախատեսում էինք այս տարվա ընթացքում ամբողջ Հայաստանի բիզնեսի հետ քննարկել ներկայիս խնդիրները, նախատեսում էինք մինչև պատերազմը, բայց հուսանք, մինչև հունվար կունենանք ամբողջական պատկեր»,- նշեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրենը:

Տրանսպորտային միջոցների առաքման միության ներկայացուցիչ Եղիշե Հովհաննիսյանն էլ շեշտեց, որ կուտակվել են բավականին լուրջ խնդիրներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկար ժամանակ Հայաստանը գտնվում էր շրջափակման մեջ:

«Հասկանալի է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի տրանսպորտային լոգիստիկայի մեջ կուտակված խնդիրները, որոնք, ի վերջո, եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ լոգիստիկան ինքնարժեքի մեջ բավականին լուրջ բաղադրիչ է, ուրեմն՝ ունենք բավականին լուրջ անելիքներ: Կան խնդիրներ, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ, նաև Կառավարության կողմից ինչ-որ լուծումներ, հուսամ, այդ հարցերը կբարձրացվեն և լուծումներ կստանան»,- շեշտեց նա:

Նա նաև ընդգծեց, որ խնդիրն այն է, որ լոգիստիկան ինքը բառը մեզանում խորթ զավակ է, և այդ հարցում երկրում շատ են կաղում, տնտեսագիտության մեջ նույնիսկ լոգիստիկան չի դասավանդվում:

Քննարկման ժամանակ ներկա տնտեսվարողները նաև հիշեցրեցին, որ նախկինում կար վարչապետին կից ՓՄՁ խորհուրդ, որն այսօր փոխվարչապետին է կից, և այն այդ կարգավիճակում վերջին անգամ եղել է Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ, հետևաբար՝ այսօր խնդիր կա տեղ հասցնելու, որ այդ խորհուրդը գործի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս