Բաժիններ՝

Մահացել է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արմեն Թամազյանը

Կյանքից հեռացել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը: Այս մասին հայտնում է համալսարանի պաշտոնական կայքը:

Արմեն Թամազյանը ծնվել է 1959 թվականին: 2011թ. մինչ օրս Մանկավարժական համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորն էր: Իր անմիջական ղեկավարմամբ այդ տարիներին իրագործվել են բարեկագման, վերանորոգման և բազմաթիվ այլ ծրագրեր:

Դասավանդել է տարբեր ուսումնական հաստատություններում՝ Երևանի պետական տնտեսագիտական, Հայաստանի Ֆրանսիական, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարաններում, Ֆինանսաբանկային քոլեջում և այլն: Հեղինակել է հարկային քաղաքականության և հարկային վարչարարության տարբեր հիմնահարցերի վերաբերյալ մի շարք հոդվածներ և գիտական զեկույցների թեզիսներ, ինչպես նաև «Հարկային օրենսդրության հիմունքներ» ուսումնական ձեռնարկը:

«Արմեն Թամազյանի՝ վաստակաշատ մանկավարժի, արհեստավարժ ղեկավարի, ընտանիքի հոգատար հոր հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում: Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Թամազյանների ընտանիքին՝ Արեմն Թամազյանի անժամանակ մահվան կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031