«Ինչի՞ համար սանկցիա չեք ներկայացնում Նիկոլ Փաշինյանի կալանավորման համար՝ որպես պետական դավաճանի». Պավլիկ Մանուկյանը՝ դատավորին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մեկնարկել է «Սասնա ծռեր 1» գործով դատական նիստը՝ տևական դադարից հետո։

Դատաքննությունը գտնվում է ավարտական փուլում, մասնավորապես՝ ճառերի հրապարակման:

Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը երբ իր ելույթի ժամանակ դիմելով դատավորին՝ նշեց՝ ես հիմա իմ հայրենիքի՞ համար պաշտպանական ճառով հանդես գամ, թե՞ ինձ համար:

Դատավոր Մակյանը հորդորեց Մանուկյանին գործի թեմայի շուրջ խոսել, եթե անգամ շղթան կարող է կապակցված լինել:

«Պարոն Մակյան, երբ արդարությունը փլվում է, փլուզվում է ամբողջությամբ: Մենք տարիներ առաջ էինք ասում, որ ՀՀ-ում արդարության տանիքը ոչ թե ծակ է, այլ՝ փլուզված: Ձեզ՝ որպես պրոֆեսիոնալ իրավաբանի, վաղուց եմ ասել և հիմա նորից եմ ասում՝ ինչի՞ համար սանկցիա չեք ներկայացնում Նիկոլ Փաշինյանի կալանավորման համար՝ որպես պետական դավաճանի, պետական հանցագործի: Ինչի՞ համար սանկցիա չեք ներկայացնում այս աղետը կանխելու, մենք կանգնել ենք հայրենազրկության առաջ, ունենք տասնյակ-հազարներով գաղթականներ, ունենք զոհեր, վիրավորների մասին չեմ խոսում, որոնք անտեր պառկած են հիվանդանոցներում, հոսպիտալներում՝ պետական հոգածություն չունենալով: Իսկ երկիրը կանգնած է ալան-թալանի առաջ և ինքնապարգևատրման, հիմա ես ի՞նչ պաշտպանական ճառով  հանդես գամ, որ կարողանամ սա կանխել, պարոն Մակյան: Ես պատրաստ չեմ այդպիսի ճառի, առայժմ այս մասով ես հանդես չեմ գա: Եթե մահապատիժ էլ որոշեք, միևնույն է՝ ինձ մոտ ոչինչ չի փոխվի: Ընդամենը հանցագործների դինաստիայի փոփոխություն տեղի ունեցավ»,- ասաց Պավիկ Մանուկյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս