
Քննարկվում է ՀԱՊԿ անդամ երկրներում Սպուտնիկ V պատվաստանյութը համատեղ արտադրելու հնարավորությունը. Պուտին

Ներկայումս քննարկվում է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ՀԱՊԿ-ի անդամ երկրներ մատակարարելու և այդ երկրներում այն այն համատեղ արտադրելու հնարավորության հարցը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ խորհրդի նիստում` տեսակոնֆերանսի ռեժիմով:
«Ներկայումս քննարկվում է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ՀԱՊԿ անդամ պետություններին մատակարարելու հարցը և ձեր երկրներում դրա հնարավոր համատեղ արտադրության հարցեր», – ասել է Պուտինը՝ դիմելով ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին:
Նա նշել է, որ դա վերաբերում է նաև ռուսական երկու այլ պատվաստանյութերին, այդ թվում ՝ «ЭпиВакКороны» պատվաստանյութին, որը նույնպես անցել է գրանցման գործընթացը: