Տղերք, դուք իրո՞ք կարծում եք, որ այդ 6 րոպեանոց դատարկ տեսանյութը մարդկանց համոզեց, որ Վահրամը, Վանեցյանը, Աշոտն ու էլի մարդիկ այդ թյուրամացության դեմ դավեր էին նյութում։
Այսօր, ճիշտ այն պահին, երբ տասնյակ հազարավոր քաղաքացիներ «Ազատության» հրապարակում մոմ էին վառում ի հիշատակ մեր սուրբ նահատակների, հետո էլ լուռ երթով անցնում քաղաքի կենտրոնական փողոցներով դեպի Մատենադարան, ահա ճիշտ այդ պահին մեր ուրիշ քաղաքացիներ Քարվաճառում ու Բերձորում… գիտեք ի՞նչ էին անում:
Քո ձեռբակալություններից վախեցող չկա։ Պատմություն էլ չգիտես, թե հիշեցնեմ Յագոդայի,Եժովի ու Բերիայի դժբախտ վերջաբանի մասին։
Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ Երևանի տարբեր հատվածներում զգացվում է արցախյան խոհանոցի խորհրդանիշներից մեկի՝ ժենգյալով հացի բույրը: Հայ ազգի համար այս դժվար օրերին արցախցի կանայք մի փոքր լավ են զգում իրենց այն մտքից, որ կարողանում են գոնե ինչ-որ կերպ, իրենց ուժերի ներածին չափով օգնել Արցախին ու սահմանը պահող զինծառայողներին:
ՌԴ մուսուլմանների հոգեւոր վարչության «Զակյատ» ֆոնդն սկսել է տաք հագուստի եւ ջեռուցիչների համար միջոցներ հանգանակել սիրիացի փախստականներին օգնելու նպատակով:
Հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ նրա տան մոտ հնարավոր է հուշատախտակ տեղադրվի:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման երրորդ փուլի շրջանակներում Բրազիլիան մրցեց Վենեսուելայի հետ:
Ռուսաստանը Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտումների հարցերով զբաղվող հանձնաժողովում 31 խախտում է գրանցել մեկ օրում, Թուրքիան՝ ութ:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները արդեն Դադիվանքի մոտակայքում են, որտեղ տեղադրվելու է դիտորդական խումբ։
Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրում հայտնաբերված COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն առաջին անգամ գերազանցել է 22 հազարը՝ կազմելով 22 702, ընդհանուր թիվը հասել է 1 մլն 903 253-ի:
Հայաստանում կապի ոլորտի հասույթը 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 105 մլրդ 115.1 մլն դրամ (ավելի քան 217 մլն 90.2 հազ. ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 3.9%-ով։
Մինչև տարվա վերջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է որոշում կայացնի էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ։ Վերջին անգամ դրանք վերանայվել են 2017թ.։ Այն ժամանակ ոչ մեծ չափով, այնուհանդերձ հաջողվեց նվազեցնել սակագինը։ Խոսքը բնակչությանը վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի մասին է, որն իջեցվեց 1,2 դրամով։
Ստամբուլի նահանգային ժանդարմերիայի հրամանատարական ջոկատները Բաշաքշեհիրում ու Կյուչուքչեքմեջեում բացահայտել են կեղծ ախտահանիչների արտադրությամբ զբաղվելու դեպք:
Հայաստանի վարչապետը ապաշխարհելու և ներում հայցելու փոխարեն ընտրել է քաղաքական բռնաճնշումների և բռնապետ դառնալու ճանապարհը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրեց վերջին մարզումը՝ Վրաստան մեկնելուց առաջ:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը կոչ է անում արցախցիներին վերադառնալ իրենց բնակավայրեր:
Հայաստանի վարչապետի աթոռից կառչած կեղծ փրկիչն ավերել է գրեթե ամեն ինչ և ստեղծել միայն մեկ բան՝ ստի և կեղծիքի «կայսրություն։
Ուժային կառույցներ, իսկ ե՞րբ եք սկսելու զբաղվել երկիրը դավաճանողներով, Արցախը թորքին հանձնողներով։
Արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 9-13-ը բանկերը գնել են 65 մլն 407 հազ. 114 ԱՄՆ դոլար 492.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել՝ 78մլն 967 հազ. 699 ԱՄՆ դոլար 496.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Վերջինս նոր էր վերադարձել Արցախից, ուր մեկնել էր առաջնագիծ՝ հենց պատերաղմի առաջին օրը:
Ժամեր առաջ գրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը։ Հենց նոր հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է, ընդ որում՝ ճիշտ այն մեղադրանքով, որում իբր կասկածվում են ժամեր առաջ ձերբակալված ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը և Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ) միաժամանակ։
Հետապնդում էր ինձ, որ ստիպված էի գրել, որովհետև դավաճան վիժվածքը չի էլ պատրաստվում հրապարակել ամբողջական ցուցակները։
Ես սատարում էի փոփոխությունները Հայաստանում, ես Նիկոլ Փաշինյանին չեմ ճանաչել, նրա գործունեությանը ծանոթ չէի: Իհարկե, ես էլ եմ մարդ, եթե չեմ ճանաչում մարդուն, հետևում եմ նրա ինտերվյուներին, նրա ասածին, նրա խարիզմային: Այդ իմաստով, այո, ինձ խաբել են, ես բան չունեմ ասելու: Իմիջիայլոց, 2019թ. աշնանը ես ներքին մեծ կատարսիս ապրեցի, որովհետև ես ինձ խելոք մարդու տեղ էի դրել, էն, որ կյանք է տեսել, մարդ է ճանաչում: 2019թ. աշնանը ես հասկացա, որ ինձ դռան քութիկի պես խաբել են: Ես ինձ շատ եմ մեղադրում, որ ինձ խաբել են: Երբ սկսեցի հասկանալ՝ ով է խաբել, երբեք իմ մտքով չէր անցնում, որ ինքը դավաճան է:
Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահրամ քահանա Մելիքյանը։
Լոռու մարզի Ջրաշեն գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքն օգնության կարիք ունի․ անհրաժեշտ է կաթի փոշի, տակդիր, հագուստ, տաքացուցիչ, վերմակ, ներքնակ։ Ընտանիքի մոր՝ Լիլյա Պետրոսյանի փոխանցմամբ՝ իրենք օրեր առաջ դիմել են Լոռու սոցիալական ապահովության տարածքային բաժին, սակայն ասել են՝ սպասեք։
«Թուրքիան սպասում էր Հայաստանի թուլանալուն: Բացահայտ թուլացավ Հայաստանը, կորցրեց քաղաքական իշխանության գլխավոր կշիռը, մնացածը՝ բոլորը գիտեն: Հենց այդ ժամանակ Թուրքիան, օգտագործելով բոլոր հնարավորությունները, մտավ ներս, Ադրբեջանին մղեց պատերազմի՝ տալով ամեն ինչ, հսկայական քանակությամբ զինամթերք, վարձկաններ, ահաբեկիչներ և այլն:
«Հիմա ես չգիտեմ՝ այդ ստորագրված փաստաթուղթը որքանով է իրավապես հուսադրելի։ Հիմա մեր գլխավոր խնդիրն այն է, որ այդ հուշարձանները չվնասվեն, ավելին մտածել, թե վաղն ինչ է լինելու, ի վիճակի չենք։ Մենք նոյեմբերի 9-ին չգիտեինք, թե վաղն ինչ է լինելու, դրա համար էլ հազիվ թե ես կարողանամ հնավայրի հետ կապված այս պահին որևէ բան ասեմ»,- ասաց Համլետ Պետրոսյանը։
Նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք է բերվել ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարություն: Լուրն անսպասելի էր հայ հասարակության համար, և նույնիսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էր հաջորդ օրը շտապել հայտարարել, որ մամուլից է տեղեկացել Նիկոլ Փաշինյանի այդ որոշման մասին։
Հայաստանի վարչապետը ստորագրել է հայ ժողովրդի համար ծաղր, վիրավորանք և ողբերգություն պարունակող կապիտուլյացիոն փաստաթուղթ, որը բոլոր հնարավոր ձևերով պետք է սրբագրվի, քանի դեռ այն չի դրվել գործածության մեջ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով նոյեբերի 10-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարությանը՝ ասաց պատմաբան, պ.գ.դ., պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը։