Ռուսաստանը պահեց Հայաստանի հարավը, 24 ժամվա ընթացքում ապահովեց Երասխից մինչև Մեղրի սահմանների անառիկությունը, երբ թշնամին ֆիզիկապես Սյունիք մտնելու ճանապարհին էր։
Դեռևս 2016թ․ հուլիսի 22-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցը վերածել էր քաղաքական հարթակի՝ հանդես գալով իշխանության հեռացման կոչերով: Իր ելույթում նա անդրադարձել էր «Սասնա ծռեր» խմբի գործունեության՝ ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ և իր նախկին զինակից Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով իսրայելական անօդաչու թռչող սարքերի մասին, վիճարկում է դրանց արդյունավետությունը, իսկ նրա խոսքին զուգահեռ ցուցադրվում են կադրեր, թե ինչպես են հակառակորդի ԱԹՍ-ների կողմից հարվածներ հասցվում հայկական զինուժի մարտական տեխնիկային և անձնակազմին։
«Կնոջդ չե՞ս կարողանում ղեկավարես, կնոջդ հե՛տ բեր, ուրեմն հայ զինվորը չէր կարողանում պայքարել, կնոջդ Էրատո՞ն է գնացել պայքարելու, ինչքա՞ն կարելի է վարկաբեկել». Սայաթ Շիրինյան
Մինսկում ընդդիմության ներկայացուցիչներն ակցիա են անցկացրել: Նրանք պլանավորել էին մոտենալ ակցիաներից մեկի ժամանակ զոհված Ալեքսանդր Տարաիկովսկու հիշատակին նվիրված հուշաքարին և քայլերթ կատարել:
Հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախն այսօր պատմական բախտորոշ իրողությունների առջև են կանգնած: Թուրք-ադրբեջանական տեռորիստական պատերազմի հետևանքով ձևավորված նոր իրողությունը գոյաբանական լուրջ մարտահրավերներ է նետել, որպիսիք հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է բացառիկ խոհեմություն և պետականության ընդգծված զգացողություն:
Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարության վերաբերյալ, որում վերջիններս տեղեկացնում էին, որ իրենք սպառնալիքներ են ստանում:
Արցախում զոհվել է հեղինակ-կատարող, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի որդին` 19-ամյա Վարդանը։
«Այս ամենը, ինչ որ կատարվում է, բացարձակապես իրավազուրկ է, որևէ հիմք այստեղ լինել չի կարող՝ ակնհայտ է: Կալանավորում են այն մարդկանց, ովքեր ամբողջ պատերազմի ընթացքում այնտեղ են եղել: Ես շատ լավ ճանաչում եմ Աշոտին Մինասյան, նաև մյուսներին և ուղղակի վերջին ստորությունն է նման քայլերի գնալը»,- Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում լրագրողնրեի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով պետական գործչի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու վերաբերյալ ԱԱԾ հայտարարությանը ու դրա շրջանակներում առաջադրված մեղադրանքներին:
Ցավոք սրտի, նախաքննական մարմինը հավատարիմ է իր որդեգրած հին, բայց ոչ բարի ավանդույթին։ Գիտակցելով ձերբակալման ակնհայտ ապօրինի լինելը ու դատարանում ապօրինությունը առաջ տանելու որևէ հնարավորության բացակայությունը, այսօր ժամը 16.00 նշանակված դատական նիստից առաջ քննչական խումբը ձեռնամուխ է եղել Արթուր Վանեցյանին հապճեպ մեղադրանք առաջադրելուն, որ կալանավորման միջնորդություն մուտքագրեն դատարան, որպեսզի այն քննության առնվի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մեր բողոքին զուգահեռ։ Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով տուժած զինվորներին բուժօգնություն ցուցաբերելու համար արտասահմանից Հայաստանի Հանրապետություն ժամանած և այժմ այստեղ գտնվող հայ և օտարազգի բուժաշխատողների մի խմբի հետ։
«Այսօր 16:30-ի սահմաններում «Ադեկվադ» կուսակցության գրասենյակ և զուգահեռաբար միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանի բնակության վայր ներկայացել են վարույթ իրականացնող մարմնի անհամաչափ մեծաքանակ ներկայացուցիչներ՝ խուզարկություն իրականացնելու նպատակով:
«Վանեցյանից տեսնում են իրական վտանգ, որ նա կարող է կանխել հողերի վաճառքը». Բաբկեն Հարությունյան
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օդուժի հատուկ նշանակության ինքնաթիռը մերձմոսկովյան Ժուկովսկի օդանավակայանից մեկնել է Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով:
Փաշինյանը պետք է երկար ապրի, որ ամեն օր վայելի սերունդների նզովքը Արցախը վաճառելու համար. Ղազինյան
Ավելի մեծ սուտ, քան «հայի հետին խելք» իմաստակությունը, երբեք գոյություն չի ունեցել, հակառակ պարագայում 1915-ի ողբերգությունից և պատմական հայրենիքի կորստից հետո հայ ժողովուրդը նոր ողբերգությունների չէր ենթարկվի։ Դժբախտաբար վերջին պատուհասից հետո անգամ տեղի ունեցող իրադարձություններն ու դրանց ուղեկցող արձագանքներն էլ ցույց են տալիս, որ մենք դատապարտված ենք «հայի հետին խելք» առասպելից չձերբազատվելու ախտին։
Արծվիկ Մինասյանը դատավորներին կոչ է անում հրահանգ չկատարել ու չկանգնել դավաճանի կողքին
Հարցին՝ եթե խորհրդարանը օրինական ճանապարհով գնալու համար այդ քաղաքական գործիքի հնարավորությունը չի ընձեռում, ապա ո՞րն է լինելու այլընտրանքը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց. «Մենք շարունակելու ենք հասարակական-քաղաքական ճնշումները, խորհրդարանի 88 պատգամավորներին բացատրելու ենք, որ իրենք ունեն պատասխանատվություն այս իրավիճակի համար եւ անհապաղ պետք է հրավիրեն այդ նիստը, վերացնեն ռազմական դրությունը եւ լուծեն Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը»:
Թե չէ մնացածը լոլո է, ինԾիլիգենտ օնանիզմ, թսիկ անպատատխանատվություն, սրճարանային ինքնախաբեություն, ժելեյած կեղծիք, տաքուկ դավաճանություն»։
Ապօրինի քրեական գործ է կարվել Հանրապետական կուսակցության անդամ, դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բաղդասարյանի վրա, որ նա, իբրև թե, Աշոտ Մինասյանի, Արթուր Վանեցյանի և Աշոտ Ավագյանի հետ փորձել է կյանքից զրկել Նիկոլ Փաշինյանին, սակայն, ես կարծում եմ, որ Փաշինյանի կյանքը որևէ մեկի համար գրոշ չարժե, որովհետև ինքը գնացել է քաղաքական ինքնասպանության։ Այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վահրամ Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքին, ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին ձերբակալելու որոշման իրավաչափության հարցը։ Դատարանի բակում են հավաքվել նրա աջակիցները։
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ձերբակալության իրավաչափության քննությունը դատարանում հետաձգվեց: Ինչպես դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց Վ. Բաղդասարյանի պաշտպան Վահագն Գասպարյանը, դրա պատճառը Վահրամ Բաղդասարյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունն է:
Այսօր, համայն հայութիւնը կը գտնուի համազգային մեծ աղէտի դիմաց եւ վտանգուած է Արցախ աշխարհի գոյութիւնը։ 44 օրուան պատերազմական իրավիճակին մասին պաշտօնական զեկոյցները, բարձրաստիճան պատասխանատուներու կողմէ կատարուած հակասական արժեւորումները եւ յատկապէս վերջին հանգրուանին պետական այրերու կողմէ յանձնուողական գործընթացը պատրաստելու մթնոլորտը արդէն իսկ բաւարար են եզրակացնելու, որ Հայաստանի ներկայ իշխանութիւնները կը մնան ամբողջական պատասխանատու պատերազմի պարտութեան եւ հողատարածքներու յանձնման գործընթացին։
Այսօր ժամը 18:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մեկ նիստով քննելու է ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի պաշտպանների՝ Վ․ Բաղդասարյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու և ԱԱԾ-ի՝ Վահրամ Բաղդասարյանին կալանավորելու միջնորդությունները:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 15-ին Ադրբեջանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Շուշիի պաշտպանությունը Գագիկ Ծառուկյանինը չէր, որովհետև նա չէր Հայաստանի վարչապետը». Վարդան Ոսկանյան
Սիրելի հայրենակիցներ, ԱԱԾ-ում քրեական օրենսգրքի ձեզ արդեն հայտնի երեք հոդվածների համաձայն, դատարանի որոշմամբ խուզարկություն իրականացվեց իմ բնակարանում, խորդանոցում, ավտոտնակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը։
«Նիկո՛լ Փաշինյան, դու ես սպանել 5000 հայորդիների, թուրքի գնդակի վրա դաջված է քո անունը». Խաչիկ Գալստյան
Փաշինյանը դավաճան է, նա և Ալիևն իրար հետ են աշխատել. Արթուր Դանիելյան