
Հայաստանում կապի ոլորտի հասույթը նվազել է 3.9%-ով

Հայաստանում կապի ոլորտի հասույթը 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 105 մլրդ 115.1 մլն դրամ (ավելի քան 217 մլն 90.2 հազ. ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 3.9%-ով։
Ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացված հասույթի ծավալն այս տարվա առաջին 9 ամիսներին նվազելով 3.3%-ով ՝ հասել է 1 մլրդ 798.1 մլն դրամի, հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 5.1%-ով և կազմել 8 մլրդ 129.1 մլն դրամ, իսկ հեռահաղորդակցության ոլորոտում՝ նվազել 3.9%-ով և կազմել 95 մլրդ 187.9 մլն դրամ։