
Բրազիլիան նվազագույն հաշվով հաղթել է Վենեսուելային
Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման երրորդ փուլի շրջանակներում Բրազիլիան մրցեց Վենեսուելայի հետ:
Սան Պաուլոյում կայացած խաղում աշխարհի բազմակի չեմպիոնները հաղթեցին նվազագույն հաշվով: Բրազիլիայի հավաքականի միակ գնդակը 66-րդ րոպեին խփեց Ֆիրմինյոն: Այս հաղթանակից հետո Բրազիլիայի հավաքականը մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Վենեսուելան նախավերջինն է:
Հաջորդ հանդիպումը բրազիլացիները կանցկացնեն նոյեմբերի 18-ին` մրցելով Ուրուգվայի հետ: