Սիրելի՛ հայրենակից: Արդեն պատրաստ է ՀՀ վարչապետին ուղղված դիմում բողոքը, որի մասին խոսում էի երեկվա իմ եթերում: Սույնով հայտնում ենք մեր հստակ բացասական կեցվածքն այս ոչ հայանպաստ ու կապիտուլյացիա հիշեցնող այս փաստաթղթի հանդեպ և կոչ անում ՀՀ իշխանությանը՝ անհապաղ չեղյալ հայտարարել այն:
«Սա ապօրինություն է, որն իրականացվում է իշխանությունների կողմից, իրենց դավադիր պլանները։ Սա անբարոյականության վերջին գագաթն է, այլ խոսքեր չեմ կարող գտնել։ Ծնողներիս տունն ի՞նչ կապ ունի, չեմ հասկանում, թող անեն, եթե սրանով պետք է իրենց հայրենիքի վաճառքի դավադիր պլանը կյանքի կոչեն։ Իսկ մենք պատրաստ ենք այդ դավադիր պլանի իրականացումը թույլ չտալ, նույնիսկ կյանքի գնով կարող ենք պայքարել»,- նշեց Արթուր Վանեցյանը։
4750. այս թիվն ինձ ֆիզիկական ցավ է պատճառում։ Սա ես չեմ գրել ապացուցելու համար, որ Նիկոլը ստախոս է ու դավաճան։ Չեմ կարծում, որ հիմա որևէ մեկը դրանում կասկածում է։ Ինձ վիրավորում է, որ նրանք մանիպուլացնում են մեր անվերադարձ կորուստը, մահը՝ դարձնում աշխատանքային գործիք։
Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ խորհրդակցությունների շրջանակում, որոնք միտված են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հետ կապված հարցերի հստակեցմանը, այսօր ընդունել եմ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
«Ես համարում եմ, որ մենք շատ միասնական ենք այն մարդկանց հետ, ով մերժում է դավաճանությունը: «Հիմա ժամանակը չի», «թողեք, թող աշխատեն», «ոչինչ կսովորեն», «հիմա դրա ժամանակը չի»՝ էդ պատերազմի ժամանակի սկզբից լսել էինք: Էդ կուտը նենց են կերցրել… Հիմա հենց դրա ժամանակն ա: Հիմա ա դրա ժամանակը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով իշխանական թևի հնչեցրած այն տեսակետներին և ֆեյսբուքյան գրառումներին, թե հայտնի հայտարարության փաստաթղթի հրապարակումից հետո ընդդիմության հանրահավաքները պառակտում են հանրությանը:
Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները պարեկություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի «հյուսիս» և «հարավ» պատասխանատվության գոտիներում:
Օպերայի բակում լինելու է մոմավառության արարողություն: Ես Ձեզ կոչ եմ անում, որ գնանք, խոնարհվենք նրանց հիշատակի առջև, այդ հերոսների, մեր այդ քաջարի տղերքի, մեր այդ ժողովրդի նահատակված հույսի ու հավատի առջև: Խոնարհվենք և մոմեր վառենք նրանց հիշատակի համար։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել տաղանդավոր դերասան, ռեժիսոր, ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» առաջատարներից Հենրիխ Մխիթարյանը փոխել է ֆեյսբուքյան էջի գլխավոր լուսանկարը:
Շարունակվում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը՝ հնարավոր բոլոր ժամանակակից միջոցների օգտագործմամբ:
Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-19-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը եւ առաջիկա անելիքները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս օրերին մշտապես կապի մեջ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների հետ, որոնց ուշադրությունն է հրավիրում Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության և հնագիտական վայրերի վտանգված լինելու խնդրին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելիք տարածքներում կան բազմաթիվ […]
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում կմեկնարկի հայրենիքի համար նահատակված սուրբ հերոսների հիշատակի մոմավառության երթը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը խոստանում է առաջիկա օրերի ընթացքում հրապարակել հիմնադրամի այս ընթացքում իրականացված ծրագրերի և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն։
ԱԱԾ աշխատակիցները Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում է. ՈՒՂԻՂ
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի անձնական և նրա հոր բնակարանում զուգահեռ խուզարկություն է տեղի ունենում. 168.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը: Մեր հարցին, թե ի՞նչ գործի շրջանակներում է տեղի ունենում խուզարկությունը, Հակոբյանը պատասխանեց, որ սա հավանաբար կապված է 2 օր առաջ Վանեցյանին ձերբակալելու և հարուցված քրեական գործի հետ:
Բոլորիս համար չափազանց ծանր է եղել վերջին օրերի իրավիճակը։ Անասելի դժվար է ընդունել նոր իրականությունն ու ուժ գտնել շարժվելու առաջ։ Սակայն մեզ դեռ սպասում են բարդ ժամանակներ շատ մոտ ապագայում։
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքական ռեպրեսիաների շրջանակներում ԱԱԾ-ն ներխուժեց նաև պարոն Վանեցյանի տուն: Սակայն պարզվեց, որ ԱԱԾ-ում չեն կարողացել նույնիսկ խուզարկության ենթակա վայրի հասցեն ճշտել: Տղաները գնացին կրկին փորձելու…»։
«Մեզ մենակ քաղաքացիական պատերազմն էր պակաս, բոլորը թող հանգստանան ու լծվեն աշխատանքի, անկախ նրանից, թե ով կլինի իշխանությանը, արդեն ինձ համար լրիվ մեկ է, միայն թե երկիրը դառնա ծաղկուն, հզորանա։ Վաղը-մյուս օրը Ադրբեջանը չի հանգստանալու, նա ամբողջ Արցախն է ուզելու, դրա համար մենք պետք է զինվենք, փող հայթայթենք և կամավորագրվենք այդ գործին, որ իսկապես վաղը-մյուս օրը կարողանանք հաղթել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլայ Ծատուրյանը։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվում է հրադադրի ռեժիմը:
Էդմոն Մարուքյանը ներկայացնում է իրավիճակից բխող գործողությունների ճանապարհային քարտեզը․ ՈՒՂԻՂ
Զոհվածների մի զգալի մասը արցախցիներ են, որոնք զոհվել են Արցախում և թաղվել են Արցախում։ Մի մասը՝ նույնիսկ առանց հերձվելու, որովհետև դրա ժամանակը չի եղել, հոսպիտալներն ու հիվանդանոցները վիրավորներով խեղդված են եղել։ Նրանց մարմինները, բնականաբար, չէին բերելու ՀՀ փորձաքննության, հետո հետ տանեին Արցախ, դրա ո՛չ իմաստը, ո՛չ հնարավորությունը չկար։
«Հայրենիք» կուսացության Խորհրդի անդամ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրավապահ համակարգի ներկայացուցիչները քաղաքական հետապնդումների շրջանակում հենց հիմա ներխուժեցին Արթուր Վանեցյանի ծնողների բնակարան խուզարկություն իրականացնելու նպատակով:
«Ինչ վերաբերում է սահմանադրական ճանապարհով փոփոխություններին, այո, հրաժարականը պետք է լինի սահմանադրական ճանապարհով, բայց ինչո՞ւ 2018թ. նույն պահանջը չդրվեց: Թե՞ նախկիններին կարելի էր թույլ չտալ սահմանադրական ճանապարհով հեռացնել իշխանությունից, բայց նորերին՝ միայն սահմանադրական ճանապարհով է պետք հեռացնել: Ի վերջո, այդ նույն Սահմանադրությունն էր գործում և այն ժամանակ, և հիմա։ Եվ վերջապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ավելի քան մեկ տարի հակասահմանադրական, բռնի մեթոդներով ոչնչացնում էր Սահմանադրական դատարանը։ Իսկ նույն այս քաղհասարակության ներկայացուցիչները լավագույն դեպքում լռում էին, իսկ շատերը ողջունում Սահմանադրության բռնաբարումը։
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիմում եմ բոլորին` ինձ սիրող, ինձ ատող…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների պահովման հետ կապված հարցեր:
Մինչ օրս մեր դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ: Հակառակորդի մոտ մնացած զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին, քանի դեռ այդ գործողություններն ընթացքի մեջ են:
Իր նախաձեռնած խորհրդակցությունների շրջանակում, որոնք միտված են հասարակության ներկայացուցիչների կարծիքներին և տեսակետներին տեղեկանալուն, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
Ադրբեջանցիները պղծել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը։