Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ:
Նոյեմբերի 13-ին, ժամը 09.40-ին, Նուբարաշենի խճուղու 6-րդ փողոցում միմյանց են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Օպելը» շրջվել և ընկել է ձորը։ Վթարի հետևանքով «Օպելի» ուղևորներ՝ 60-ամյա Արկադյա Ադամյանը և 32-ամյա Սոնա Դավթյանը մահացել են, իսկ ավտմեքենաների վարորդներն ու ևս 4 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Ո՞վ և ինչպե՞ս է պահպանելու սահմանները: Չկա հստակ գծված սահմանային գիծ, չկան սահմանապահ տեղակալներ, չկա թշնամի պետության հետ սահմանի պաշտպանման որևէ մեխանիզմ և բաժանարար գոտի։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը նոյեմբերի 12-ին այցելել է Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին:
Երեկ, նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 50 կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության բնակիչներ՝ 32-ամյա էդուարդ Վարդանյանի վարած Chevrolet Niva մակնիշի և 62-ամյա Վլադիկ Զաքարյանի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձ շատ հաճախ հարցնում էին, թե ինչպես է Ադրբեջանը կարողանում թաքցնել իրենց զոհերի իրական թիվը։ 21-րդ դարում դա կարծես թե անհնար ա։ Բացատրում էի, թե ինչպես, տարիներով էդ մեխանիզմին Ադրբեջանում հետևել եմ։ Պարզվեց ոչ միայն ես եմ հետևել, նաև իրենցից օրինակ վերցնողներ եղան։
Համացանցում գիշերվանից լուրեր էին շրջանառվում, թե Հրազդանի կիրճում՝ կամուրջի տակ, գտնվել է լուսանկարից հայտնի՝ Ազգային ժողովի նախագահի աթոռին նստած ծխող տղային դին: Ըստ համացանցի տարբեր աղբյուրների՝ նրա անունը Ռաֆայել Հայրապետյան է:
Նոյեմբերի 14-ին, ժամը 10:19-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչը մոտ երեք օր է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պատերազմի ընթացքում մի քանի անգամ Արծրունի հետ խոսել ենք տեղեկատվական ոճի մասին: Իր իմիջի հետ կապված հնարավոր էս սցենարն ինքը շատ լավ գիտեր: Նույնիսկ մի անգամ ասեցի՝ գիտես չէ, եթե հանկարծ պատերազմը պարտվենք, քեզ այրելու են խարույկների վրա: Ինքն էլ ընենց պատասխան տվեց, որ ես ամաչեցի ասացիծս (վոյսը կա մոտս): Ասաց եղբայր, եթե հանկարծ պարտվենք, թքած, թե ինչ կանեն ինձ կամ իմ հեղինակության հետ: Ինչո՞ւ ես վատ զգացի հարցիցս` քանի որ մենք երկիր ենք կորցնում, իսկ ես իր իմիջի մասին էի խոսում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածության համաձայն այսօր վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ, որոնք Արցախ են տեղափոխել պատերազմի օրերին Երևանում կամ ՀՀ մարզերում ապաստանած քաղաքացիներին:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հրապարակել՝ կոչ անելով այսօր 18։00-ին հավաքվել Ազատության հրապարակում, որտեղ մոմավառություն է տեղի ունենալու ի հիշատակ Արցախում զոհվածների։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «
Իմ ցանկությունն է, երազանքը, որ Արցախում ապրող իմ ընկերները, շրջապատը, հայրենակիցները հնարավորություն ունենան որքան հնարավոր է արագ վերադառնալ Արցախ՝ իրենց օջախները։ Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը, երբ կոչ են անում վերադառնալ, ապա պետք է մի քանի կարևոր հարցի պատասխանեն։ Առաջին, ո՞ւր վերադառնան մեր կորցրած, հանձնվող շրջանների բնակիչները, օրինակ՝ Հադրութի կամ Քաշաթաղի, ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը, որտե՞ղ են ապրելու, ինչպես և այլն։ Երկրորդ, ո՞ւր վերադառնան մեր այն հայրենակիցները, որոնց բնակավայրերը չի հանձնվել, սակայն տները ավիրված են։ Նիկոլ, վերադարձիդ կոչից առաջ արդեն կազմակերպված ձևով պետք է գտած լինեիր համապատասխան գումարները, շինարական ընկերությունները նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթից հետո Արցախում պետք է անհրաժեշտ վերականգնողական աշխատանքները մեկնարկած լինեին։ Երրորդ, ձեր կոչերը անելուց առաջ հիշեք, որ դրանք տեղ կհասնեն, եթե ձեր նկատմամբ կա վստահություն, իսկ կա՞ ձեր նկատմամբ վստահություն՝ ես չխոսեմ։ Մյուս դեպքերում վռրադարձողը վերադառնալու է՝ անկախ նրանից, թե ինչ կխոսեք, ինչ կհայտարարեք։ Կրկնում եմ՝ ստեղծված պայմաններում Արցախը ամբողջությամբ չկորցնելու համար հայը պետք է ապրի Արցախում, սակայն դրա համար պետք է շատ արագ գործել, ստեղծել անհրաժեշտ պայմաններ և ամենակարևորը՝ մարդիկ պետք է վստահ իմանան, որ իրենց ընտանիքները ապրում են անվտանգ միջավայրում։ Բառերով, կոչերով ոչինչ չի լինի. մարդիկ պետք է տեսնեն, որ նվազագույնը նշածս հարցադրումներով գործում եք և այդ ժամանակ առանց կոչերի էլ նրանք կվերադառնան։ Արցախցին ուժեղ է, պինդ, կպած իր հողին՝ չկասկածեք։ Արցախում հայը շարունակելու է ապրել։
»:
Նիկոլն ամեն ինչ արեց, որ պատերազմի զոհերը չունենան «դեմք»։ Նիկոլն արգելեց տեսանկարահանել մեր զոհված հերոսների հուղարկավորությունները, որ «հաղթանակի» մասին ստերով կերակրվող հանրությունը չընկալի ողբերգության ծավալները, ռազմական գործողությունների աշխարհագրությունը, իր հրամանով մսաղացի մեջ հայտնված մեր եղբայրների դառը ճակատագիրը, սխրանք գործած զինվորների անձնազոհությունը:
Հարգելիներս, գիտեմ բոլորիդ զայրույթը, գիտեմ որ ազգը ցասման մեջ է, գիտեմ, որ զգացողություններդ տարբեր են, գիտեմ էմոցիոնալ դաշտը շատ սուր է: Ըմբռնումով եմ մոտենում բոլոր գրառումներին, թե՛ սուր, թե՛ մեղմ: Ես ձեզանից մեկն եմ ու իմ զգացողությունները ձերինից տարբեր չեն, ես էլ եմ զայրանում, ես էլ եմ նեղանում, ես էլ եմ կռվում, լացում, բայց ես չեմ անիծում:
Հայաստանում նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1472 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 115855 դեպքի:
Պատերազմի ընթացքում միջնորդները դեռևս առաջարկում էին այնպիսի տարբերակ, որը ենթադրում էր 5+2 սկզբունքներով շրջանների հանձնում և կարգավիճակի հարցի կարգավորում։ Եվ ոչ մի խոսք չկար Շուշիի մասին։
Երբ սրտիցդ արյուն է կաթում, բայց կանխիկ չունեցող այլազգի զինվորին սուրճ ես նվիրում, հետաքրքրվելով՝ արդյոք երկու տուփը բավարար է»։
Նախորդող օրերին Ռուսաստանից Հայաստան ուղևորվել է Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի 20 Իլ-76 ինքնաթիռ:
Արցախը ինքնաբավ է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մասով․ 10 ապրանքներից 8-ի գծով համագործակցության մեծ դաշտ կա Հայաստանի եւ Արցախի միջեւ, ինչպես օրինակ՝ հացահատիկը։ «Արցախն առանձին մշակաբույսերի մասով տարվա մեջ մինչեւ երկու անգամ բերք ստանալու հնարավորություն ունի։ Սա բացառիկ երեւույթ է։ Վերջին տարիներին լավ ծրագրված աշխատանքի արդյունքում կարողացել են ավելացնել նաեւ նռան այգիների տարածքները»,- մանրամասնեց Մանասերյանը։ Այն հարցին, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում տնտեսությանը հասցրած հարվածը մեղմելու համար, զրուցակիցս պատասխանեց, որ խնդիրը պահանջում է արմատական եւ ոչ թե կոսմետիկ լուծումներ»։
Նա այլևս «բունկերի վարչապետն է» ։ Նրա Հայաստանը սահմանափակվել է բունկերով։ Քանի օր էլ մնա վարչապետի պաշտոնին՝ նա այլևս չի կարողանալու դուրս գալ Երևանի փողոցներ, չի կարողանալու գնալ սրճարաններ, չի լինելու մարդաշատ վայրերում։ Եվ նույնիսկ Ենոքավանի ընձառյուծը նրանից հեռու է մնալու։ Նա արդեն մերժվել է։ Նա առավելագույնը կարող է գրել «բունկերի հակառակ կողմը» գիրքը, բայց որն էլ արդեն Անտարեսը չի տպի, որովհետև տերը կգցի նրան ու դեպի բյուջե նոր «սրբություններ» կփորձի գտնել։
Նոյեմբերի 13-ի երեկոյան Կապիտուլյացիայի ակտը ստորագրած, սակայն դեռևս վարչապետի պաշտոնում գտնվող Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց հանրային հեռուստատեսությանը, իրեն հատուկ ոճի մեջ փորձելով արդարացնել իր գործողությունները, և ստեղծված անմխիթար իրավիճակը բացատրել տարբեր օբյեկտիվ գործոններով։
Նոյեմբերի 13-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
86 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը. այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մի-8 և Մի-24 ուղղաթիռներն ուղեկցել են դեպի Լեռնային Ղարաբաղ ուղևորվող խաղաղապահներին տեղափոխող ավտոշարասյունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Կանադայից հումանիտար օգնության հերթական խմբաքանակը նոյեմբերի 21-ին կուղարկվի Հայաստան՝ նախատեսված արցախցի ընտանիքների համար:
Այս օրերին շատ պաշտոնյաներ ընդհատակ են անցել, բայց ամենատարօրինակը արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի լռությունն է, որովհետեւ սա առաջին հերթին դիվանագիտության պարտություն է, նոր՝ բանակի։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Նոյեմբերի 13-ին, ժամը 23:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: