«Կկորցնենք: Ամեն ինչ կկորցնենք, ոչինչ փրկել չի ստացվի». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր, ճիշտ այն պահին, երբ տասնյակ հազարավոր քաղաքացիներ «Ազատության» հրապարակում մոմ էին վառում ի հիշատակ մեր սուրբ նահատակների, հետո էլ լուռ երթով անցնում քաղաքի կենտրոնական փողոցներով դեպի Մատենադարան, ահա ճիշտ այդ պահին մեր ուրիշ քաղաքացիներ Քարվաճառում ու Բերձորում… գիտեք ի՞նչ էին անում: Թալանում էին այնտեղ բնակվող մեր հայրենակիցների տները: Անտառներն էին ոչնչացնում ու հարյուրավոր բեռնատարներով փայտը կրում դեպի ՀՀ սահման:

Հասկանու՞մ եք, ժողովուրդ ջան ուր ենք հասել: Մարդիկ նստել ու ազգային ողբերգության ու խայտառակության այս անիծված օրը մտածել են, որ թալանի լավ պահ է, կարելի է գնալ ու հայրենի բնությունը ոչնչացնել: Անտերության մատնված հայրենակիցներին թալանել: Ժողովուրդ, հասկանու՞մ եք ուր ենք հասել:

Սա էս ի՞նչ տեսակ է բուծվել մեր մեջ, սիրելիներս: Սրան ի՞նչ անուն տալ: Մարդու սիրտ է կանգնում: Հետո էլ արդարանում են` թե բա թուրքին մնա՞:

Հայեր: Սիրելիներս: Մեռնեմ ես ձեր կյանքին: Կանգ առեք, շատ եմ խնդրում կանգ առեք: Մենք իրավունք չունենք այսպես մեզ ոչնչացնել: Մեռանք արդեն էտ չարաբաստիկ դուխի ու հպարտության ձեռքը: Կանգ առեք: Հազարավոր այս զոհերը մեզ քի՞չ էր: Կորսված Արցախը քի՞չ էր: Չե՞ք հասկանում, որ էս վարքագծով մեր երեխեքին ենք մահվան դատապարտում: ՉԵ՞Ք ՀԱՍԿԱՆՈՒՄ:

Ժողովուրդ ապաշխարեք: Այսպես այլևս հնարավոր չի: Անհնար է: ԱՊԱՇԽԱՐԵՔ: Ձերբազատվեք հիմար դուխից, մերժեք էտ անիծված հպարտությունը: Կկորցնենք: Ամեն ինչ կկորցնենք, ոչինչ փրկել չի ստացվի: Խնդրում եմ ապաշխարեք ու Աստծուն դարձեք: Մենք դուխով լինելու իրավունք չունենք: Մենք խելքով պիտի լինենք: Աստծով»:

Տեսանյութեր

Լրահոս