«Ուժային կառույցներ, իսկ ե՞րբ եք սկսելու զբաղվել երկիրը դավաճանողներով, Արցախը թորքին հանձնողներով»․ Տիգրան Աբրահամյան
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Ուժային կառույցներ, իսկ ե՞րբ եք սկսելու զբաղվել երկիրը դավաճանողներով, Արցախը թորքին հանձնողներով։
նելիքը չե՞ք տեսնում։ Ախր, ձեր մեջ մեծ թվով պատվախնդիր սպաներ կան, ովքեր իմ նման, ինձանից շատ սիրում եք մեր մեծ հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը։
Արցախը ծանր վիրավոր է, Արցախը պետք է փրկենք։
Տղերք, ես այլևս չեմ քնում, իմ նման շատերը, իսկ դո՞ւք։ Համոզված եմ, որ նաև ձեր շարքերում գտնվող շարքերը։
Խնդրում եմ՝ քաղաքական շոուի մաս մի դարձեք, հարգեք ձեր ուսադիրները, համազգեստը, գործեք ձեր երդմանը և օրենքին համաձայն։
Արցախն ու Հայաստանը անվտանգային լուրջ խնդիրների առաջ են և նաև ձեզանից է կախված, թե ինչպիսի կորուստներով դուրս կգանք այս շրջափուլից։ Խնդրում եմ՝ ողջամտությունը չկորցնենք»: