«Պատերազմական հանցագործություններ. ի՞նչ պատասխանատվություն է սպասվում Ադրբեջանին և Թուրքիային» թեմայով քննարկման ընթացքում միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը նշեց, որ պատերազմի ավարտը չի փոխում այն միջոցները, որոնք հասու էին ՀՀ-ին և անհատներին՝ իրենց դեմ խախտումների առնչությամբ պաշտպանություն իրականացնելու համար: Փաստաբանի խոսքով՝ ուղղակի արդեն մեծամասամբ գործ ունենք ավարտված փաստերի հետ:
«Կազմակերպված սպրինտերներով մարդիկ բերվեցին Կառավարության դաչա՝ առանձնատների մոտ, և այդ սպրինտերներից իջնող մարդիկ, մագլցելով դարպասների վրայով, մտան Կառավարության առանձնատուն:
Վերադառնալով հարցին՝ պատասխանեմ տաքսիստներին. կարևոր չէ, թե ո՞վ կգա Նիկոլից հետո, այդ աթոռը կարող է նույնիսկ թափուր մնալ։ Բայց Նիկոլի գնալն ազդանշան կլինի, որ Հայաստանում այլևս իրավիճակ է փոխվել և այդ իրավիճակի հետ պետք է հարմարվել ու գոնե համաձայնություններին հանձնառությունը ստուգելու նպատակով բանակցությունների մեջ մտնել։ «Ո՞վ է գալու» հարցից առաջ պետք է հոգալ «երբ է գնալու» հարցի պատասխանը օր առաջ ստանալը։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ամրապնդել փոխգործակցությունը Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ Լեռնային Ղարաբաղում:
Շատ լավ գիտակցում եմ, որ նոր, անցումային կառավարության համար շատ դժվար է լինելու։ Այդ կառավարության անդամները վտանգելու են ամենը՝ հեղինակություն, առողջություն, գուցե նաև՝ իրենց քաղաքական ապագան։ Նրանք չպետք է ակնկալեն երախտագիտություն կամ զորակցություն։ Նրանց նկատմամբ լինելու են միայն պահանջներ և առարկություններ։ Այդ կառավարությունը չպետք է անընդհատ հիշեցնի մեզ, թե ով է մեղավոր այս իրավիճակում, պարզապես պետք է կենտրոնանա աշխատանքի վրա: Անհրաժեշտ է դիմանալ և երկիրը դուրս բերել փակուղուց, թույլ չտալ, որ այն վերջնականապես հայտնվի քաոսում և քաղաքացիական պատերազմի շեմին։ Մնում է միայն ձևավորել այդպիսի կառավարություն։
168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Կառավարության շենքի ճակատային հատվածի բոլոր մուտքերի դռներն ու պատուհանները պատվել են ճաղավանդակներով:
«Ես չգիտեմ՝ դուք ո՞նց եք նայում այս ամեն ինչին: Դուք ձեզ կողքից լսո՞ւմ եք՝ ինչի՞ մասին եք խոսում ընդհանրապես, թե՞ չէ»,- այսօր Ազգային ժողովում (ԱԺ), դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Տարոն Սիմոնյանը:
ՌԴ կառավարությունը նախօրյակին հայտարարված պետական կառավարման համակարգի օպտիմալացման ընթացքում քննարկում է մի քանի գերատեսչություններ փակելու տարբերակը:
Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել էինք, հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է պահպանվել: Կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Ջորջիս Դելիմեյնը պատերարզմի վերջին շաբաթում Լեռնային Ղարաբաղում գտնվելուց հետո վերադարձել է իր երկիր ու խորհրդարանի ամբիոնից ԼՂ հակամարտության մասին բանավեճի ընթացքում գործընկերներին պատմել ադրբեջանական բանակի կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին:
168.am-ի հարցին, իսկ այդ լուծումների մեջ կա՞ վարչապետի հրաժարականի հարց, Լենա Նազարյանը պատասխանեց. «Ես չեմ կարող հստակ ասել, չեմ կարող բացահայտել: Եթե քաղաքականության մեջ բացահայտ ոչինչ տեղի չի ունենում, դա չի նշանակում, որ ոչինչ տեղի չի ունենում, քննարկումներ տեղի են ունենում, այդ թվում՝ վարչապետի հետ»:
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում է լիարժեքորեն պահպանվել հրադադարի ռեժիմը:
«Պատերազմից հետո ես մեկ անգամ ցավ տեսա Նիկոլ Փաշինյանի աչքերում, երբ հայտարարեց, որ իր դուխին և իր կոնյակը գողացել են,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը, ապա հավելեց,- Նիկոլ Փաշինյանի ստորագրած դավաճանական համաձայնագրով մեզանից գողացել են Թալիշը, Մատաղիսը, գյուղեր, հատվածներ Մարտունու, Ասկերանի շրջանից, Նիկոլ Փաշինյանի դավաճանական համաձայնագրով կորցրել ենք Շուշին, Հադրութի շրջանը, գրեթե ամբողջությամբ, Ջեբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն: Նիկոլի ստորագրած դավաճանական փաստաթղթով Ադրբեջանին է անցնում Աղդամը, Քաշաթաղը գրեթե ամբողջությամբ, բացառությամբ 5 կիլոմետրանոց միջանցքի, Շահումյան շրջանը՝ Քարվաճառի կենտրոնով, և այստեղ ասում են՝ մի՛ ասեք, ցավը մի ավելացրեք…»:
«Այստեղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները զբաղված են ամեն ինչով, բացի այդ խայտառակ փաստաթղթի քննարկման հնարավորություն ընձեռելը»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, ապա դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանին:
«Պատերազմում մենք պարտվել ենք, պարտվել ենք և՛ ռազմի դաշտում, և՛ դիվանագիտական դաշտում»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը:
Արցախից Հայաստան է տեղափոխվել 3 191 գլուխ կենդանի, որոնց տեղաշարժը հստակ արձանագրված է:
Երեկ երեկոյան համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ հարձակման է ենթարկվել Ադեկվատ միաբանության անդամ Կոստանտին Տեր-Նակալյանը։
«Ինչ է տեղի ունեցել ՀՀ-ում, ես ուզում եմ ավելի փակագծերը բացել,- լրագորղների հետ ճեպազրույցն այսպես սկսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ապա մի քանի մանրամասն հայտնեց նոյեմբերի 10-ին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից,- Իմ գործընկեր Արթուր Մանուկյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, և Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, թանկարժեք մեքենաներով, համարները հանած՝ գիշերը գալիս են Կառավարության շենք, և ըստ վկաների պնդման՝ նաև իրենց հետ բերում են մեծ թվով անձանց, ովքեր ներսում կատարում են անհարիր և վատ արարքներ, քրեորեն հետապնդելի:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Արցախը թշնամուն հանձնելուց հետո խորհրդարանի հրավիրած առաջին նիստի ընթացքում որևէ այլ օրակարգ չի կարող քննարկվել, քան Արցախի կապիտուլյացիայի խայտառակ փաստաթղթի մանրամասները քննարկելուց, ինչպես նաև երկրում ռազմական դրությունը չեղարկելու հարցից: Պատգամավորն ընդգծեց, որ պատերազմական գործողություններն այլևս ավարտված են, և ռազմական դրության արհեստական երկարաձգումը բացառապես սպասարկում է իշխանության շահերն ու հետաքրքրությունները:
ԱԺՄ ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հեռացման անհրաժեշտությանը։
Ինչպես սեփական որդի կորցրած բժիշկն է շարունակում բուժել, այնպես էլ ԱԺ-ն պետք է շարունակի աշխատել. Համազասպ Դանիելյան
«Դուք ձեզ կողքից նայո՞ւմ եք, ինչի՞ց եք խոսում». Տարոն Սիմոնյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին
«Սա աթոռակռիվ չէ»․ Վահե Էնֆիաջյան
Որոշ գործիչների կողմից մեղադրանքներ են հնչում, որ զինված ուժերի ղեկավարությունը պետության ղեկավարին ոչ իրատեսական վերլուծություն է ներկայացրել հակառակորդի գործողությունների հավանական բնույթի և նրա զինված ուժերի կարո-ղությունների վերաբերյալ։ Դա իրականությանը չի համապատասխանում։
Այն մարդիկ, ովքեր ասում են, թե «մարդիկ ողբերգություն են ապրել, դուք էլ անընդհատ ասում եք, հիշեցնում եք», ապա կամ նրանք խորը մոլորության մեջ են կամ դիտմամբ փորձում են այս ողբերգական իրավիճակը «մարսելու» միջավայր ձևավորել։
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ և երախտագիտությունս հայտնում պատերազմական այս ծանր օրերին հերոսական աշխատանքի ու բազմաթիվ կյանքեր փրկելու համար: Անգնահատելի է ձեր անմիջական մասնակցությունն ու ներդրումը մեր զինվորների ֆիզիկական և հոգևոր առողջական վիճակի պահպանման գործում:
Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Կառավարության շենքի վրա հարձակում գործած «հայրենասերները», ովքեր, մտահոգված լինելով Լեռնային Ղարաբաղի ճակատագրով, առաջնագծի փոխարեն գտնվում էին իրենց սեփականատերերի համար իշխանությունը զավթելու առաջնագծում:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում 1ր անցյալ շաբաթ, նոյեմբերի 12-ին, հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտին:
Արցախում պատերազմից հետո լայն թափով իրականացվում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ