«Նիկոլ Փաշինյան, ես կվերադարձնեմ քո դուխին, քո կոնյակը, հեռացի՛ր, որպեսզի մենք կարողանանք փրկել այն, ինչ դու մատաղ արեցիր թուրքերին». Նաիրա Զոհրաբյան

«Պատերազմից հետո ես մեկ անգամ ցավ տեսա Նիկոլ Փաշինյանի աչքերում, երբ հայտարարեց, որ իր դուխին և իր կոնյակը գողացել են,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը, ապա հավելեց,- Նիկոլ Փաշինյանի ստորագրած դավաճանական համաձայնագրով մեզանից գողացել են Թալիշը, Մատաղիսը, գյուղեր, հատվածներ Մարտունու, Ասկերանի շրջանից, Նիկոլ Փաշինյանի դավաճանական համաձայնագրով կորցրել ենք Շուշին, Հադրութի շրջանը, գրեթե ամբողջությամբ, Ջեբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն: Նիկոլի ստորագրած դավաճանական փաստաթղթով Ադրբեջանին է անցնում Աղդամը, Քաշաթաղը գրեթե ամբողջությամբ, բացառությամբ 5 կիլոմետրանոց միջանցքի, Շահումյան շրջանը՝ Քարվաճառի կենտրոնով, և այստեղ ասում են՝ մի՛ ասեք, ցավը մի ավելացրեք…»:

Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ԱԺ նիստերի դահլիճում այլ հարց, քան Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, չի՛ քննարկվելու.

«Նիկոլ Փաշինյան, ես կվերադարձնեմ քո դուխին, ես կվերադարձնեմ քո կոնյակը, հեռացի՛ր, որպեսզի մենք կարողանանք նոր բանակցողով փրկել այն, ինչ դու մատաղ արեցիր թուրքերին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30