Իտալիայի Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը և դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան:
«Փաստ» թերթը գրում է. «Այսօր նախատեսվում է բողոքի ձայն բարձրացնել ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչին լինել Ստեփանակերտում, Վարդենիսում, Հադրութում, Մարտակերտում, Շուշիում եւ իր աչքերով տեսնել, թե ինչպես է ավերված Ղազանչեցոց եկեղեցին, ինչպես են ադրբեջանցիները թիրախավորել խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այսօր մեծապես կարեւորվում է միջազգային կառույցներից պահանջել, ինչու ոչ՝ նաեւ ստիպել, որ արդարացի գնահատական հնչեցնեն ահաբեկիչների հարձակումից տուժած բնակավայրերի ու մարդկանց մասին։
Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը Telegram-ում անդրադարձել է արցախյան հակամարտության վերաբերյալ Երևանի և Բաքվի դիրքորոշումներին՝ մատնանշելով հակամարտության զարգացման հնարավոր սցենարները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Մենք տեղեկացանք, որ զորակոչվել են նախկին իշխանությունների մեծ թվով ներկայացուցիչներ։
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 1 աթս, 6 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 120 զոհ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես գրել էինք, Բարձրագույն դատական խորհուրդը երեկ որոշում է կայացրել որպես Վճռաբեկ դատարանի նախագահ առաջադրել Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը, որը նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է, որը հանդիսացել է 2008 թվականի «Մարտի 1»-ի մի շարք գործերով մեղադրող դատախազը: Սակայն վերջինս դեռ պետք է արժանանա ՀՀ ԱԺ-ի հավանությանը: «Ժողովուրդ» օրաթերթին ներքին իրավիճակից մանրամասներ են հայտնի դարձել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանիում հոկտեմբերի 20-ին նիստ է սպասվում: Օրակարգում, սակայն, արտառոց հարցեր չկան. հարցն այն է, որ ավագանու անդամներին որեւէ ձեւով չի հաջողվում տեսնել, խոսել կամ քննարկում ունենալ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը կքննարկվի այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մարտերը:
«Փաստ» թերթը գրում է․ «Միջազգային լրատվամիջոցներն ակտիվորեն անդրադառնում են Արցախի ադրբեջանաթուրքական ագրեսիային՝ ահաբեկիչների ներգրավմամբ: Այս օրերին մասնավորաբար ռուսական մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ Ադրբեջանի իշխանությունները գերագնահատել են իրենց ուժն այս պատերազմում, իսկ բլիցկրիգը չի աշխատել նույնիսկ Թուրքիայի օգնությամբ:
«Փաստ» թերթը գրում է․ ««Թուրքիան տարածաշրջանում խնդիրներ է ստեղծում գրեթե բոլոր ուղղություններով։ Այս երկիրը ներգրավվել է տարբեր հակամարտությունների մեջ, որի պատճառով սրվել են Թուրքիայի և հարևանների հարաբերությունները։ Խնդիրն այն է, որ թուրքական վերնախավը կորոնավիրուսի ճգնաժամի արդյունքում երկրում առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում փորձում է ավելի բորբոքել հանրության ազգայնական կրքերը և փորձել դրանով պահել իր վարկանիշը։ Թուրքիայի շուրջ բավական բարդ միջազգային իրադրություն է ստեղծվել։ Լիբիայից մինչև Արցախ ընկած տարածքում անկայունություն ստեղծելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ այս երկրի համար՝ մանավանդ, որ Թուրքիան միջազգային հանրության շրջանում սկսել է ասոցացվել ահաբեկչության սպառնալիքի հետ։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման թեման կրկին առաջին պլան մղվեց, և դրան նպաստեցին այդ մասին տարբեր հայտարարությունները: Մասնավորապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցում ասել է. «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հարցն ակտիվ քննարկվում է ՀԱՊԿ-ում»: Ապա ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնեց. «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում»:
Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։
Ուրախ եմ, որ պետքարտուղար Պոմպեոն հաստատել է մեր ընդհանուր տեսլականը, որ ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:
Գնդապետ Վահագն Ասատրյանը՝ Հայաստանի ազգային հերոս:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ։
Իրաքն անվավեր է դարձրել էլ Մանսուրիայի գազի խոշոր հանքավայրի շահագործման համաձայնագիրը, որն ավելի վաղ ձեռք էր բերվել երեք պետությունների ընկերությունների միջազգային կոնսորցիումի հետ:
Հնդկական Dr Reddy’s Laboratories դեղագործական ընկերությունը ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի թեստավորման վերանայված հայտ է ներկայացրել Հնդկաստանի դեղամիջոցների գլխավոր վերահսկիչին (DCGI):
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին կորոնավիրուսի համավարակն սկսվելուց ի վեր առաջին անգամ միջոցառման է մասնակցել Վինձորի դղյակի՝ իր գահանիստ վայրից դուրս:
ԱՄՆ-ի դաշնային դատախազությունը երեք տարի ուսումնասիրել է նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի պետական բանկի հնարավոր կապի մասին հարցը 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ:
Դեմոկտրատներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը սեպտեմբերին 383 միլիոն դոլար է հանգանակել որպես նվիրատվություններ նախընտրական արշավը վարելու համար:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր համացանցում տարածված տեսանյութին, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները կրակահերթերով սպանում անզեն երկու քաղաքացիների։
Կարմիր շուկայում կասետային ռումբից վնասված մեքենան է. վարորդը մահացել է։
Մեգան Մարքլը մասնակցել է Գալիք սերնդի ամենաազդեցիկ կանանց վիրտուալ գագաթնաժողովին, որը կազմակերպում է Fortune հրատարակությունը:
Զամբիան պատրաստվում է դառնալ աֆրիկյան առաջին պետությունը, որը դեֆոլտ կհայտարարի ճգնաժամի արդյունքում, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակով:
Ռուսաստանի Ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի ֆիզիկական քիմիայի ամբիոնի դոցենտ, կենսաբանական պաշտպանության մասնագետ Գեորգի Ֆրոլովի կարծիքով՝ շները զբոսանքից կարող են կորոնավիրուս բերել տուն, քանի որ կորոնավիրուսային վարակի բացիլները հեշտությամբ կպչում են շների մորթուն։ Նա խորհուրդ է տալիս զբոսանքից հետո տրվում ոչ թե լողացնել, այլ լվանալ կենդանիներին:
«Զինվորի կողքին» կազմակերպության նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ հոկտեմբերի 17-ին փոշուց և բեկորներից մաքրել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:
Վերջին ամիսներին սպառողական վարկերի աճը բանկերի վարկային պորտֆելում էապես դանդաղել է։ Ակնհայտ է, որ ֆինանսական հաստատությունները սկսել են զգուշանալ սպառողական վարկերի տրամադրումից։ Դրանք այն վարկերն են, որոնք մարդիկ վերցնում են՝ առավելապես իրենց կենցաղային խնդիրները լուծելու համար։
«Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սպառողները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով: