Բաժիններ՝

Մեգան Մարքլը սոցցանցերի օգտատարերին համեմատել է թմրամոլների հետ

Մեգան Մարքլը մասնակցել է Գալիք սերնդի ամենաազդեցիկ կանանց վիրտուալ գագաթնաժողովին, որը կազմակերպում է Fortune հրատարակությունը: Իր ելույթի մեծ մասը նա նվիրել է սոցցանցերի վտանգավորություններին: Այդ մասին հաղորդել է Daily Mail-ը: Սասեքսի դքսուհին օգտատարերին, որոնք այնտեղ շատ ժամանակ են անցկացնում, համեմատել է թմրամոլների հետ եւ ընդգծել, որ «շատ է անհանգստանում այն մարդկանց համար, որոնց առցանց կյանքը դարձել է առօրյայի մի մասը»:

Մեգանը հայտնել է, որ ինքը վաղուց սոցցանցերում չի եղել: Նրա խոսքով՝ Instagram-ի Sussexroyal օգտահաշիվը վարում էր օգնականների թիմը, եւ ինքն այնտեղ ոչինչ չի հրապարակել: Մարքլը ճշտել է, որ ամուսնությունից առաջ առցանց շատ ժամանակ է անցկացրել: 2018 թվականին ինքն Instagram-ում 1,9 մլն բաժանորդ ուներ: Նա նաեւ օգտվել է Twitter-ից եւ Facebook-ից եւ կյանքի ոճի մասին The Tig անվանումը կրող բլոգ էր վարում:

«Ես որոշեցի, որ այլեւս չեմ ունենալու իմ օգտահաշիվը, ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում սոցցանցերում, եւ ինձ թվում է, որ այդ մոտեցումն ինձ շատ է օգնում կյանքում»,-պատմել է նա: «Կարծում եմ, որ մարդկանց մեծամասնությունը չի գիտակցում, թե ցանցերն ինչ կործանիչ ազդեցություն են գործում մեզ վրա»,-հավելել է Մարքլը: 39-ամյա Մեգան Մարքլի առցանց ելույթը տեւել է 15 րոպե՝ գագաթնաժողովի կանոնակարգին համապատասխան: Դրա յուրաքանչյուր մասնակցի վճարումը կազմել է 1750 ԱՄՆ-ի դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս