«Իրանի հակաօդային ուժերն են զգետնել այդ ԱԹՍ-ն։ Այստեղ ամեն ինչ պարզ է, և մեկ անգամ չէ, որ Իրանը հայտարարել է, որ թույլ չի տալու, որպեսզի իր տարածքը դարձնեն թատերաբեմ։ Իրանն արդեն ասել է, որ իր տարածքի նկատմամբ ոտնձգությունները չի հանդուրժելու։ Խնդիրն այն է, որ այդ ԱԹՍ-ն իսրայելական արտադրության է, տեղի ռազմական փորձագետները և վերլուծաբանները բարձրաձայնում էին, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ հակամարտության գոտուց այդքան հեռավորության վրա հայտնվում է իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարք»,- նշեց Ահարոն Վարդանյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի՝ Արցախի դեմ ռազմական գործողությունների սանձազերծմամբ փորձում է լուծել իր կլանի երկարակեցության հարցը:
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ս․թ․ հոկտեմբերի 17-ից սկսվելու են բոլոր տեսակի կենսաթոշակների և պետական նպաստների վճարումները Ստեփանակերտ քաղաքում։
Մարտունիում ադրբեջանական զինուժի ռմբակոծության հետևանքով վիրավորված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։
Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ, որն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Ֆրանսուա Պուպոնը: Օրինագիծը կքննարկվի առաջիկա շաբաթների ընթացքում:
Ռումինիայի Հարգիտայի նահանգապետ Բորբոյ Չաբանը իր զորակցությունն է հայտնել Հայաստանին` Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի դեմ պայքարում: Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ Հարգիտայի նահանգապետ Բորբոյ Չաբան իր ելույթում նշել է, որ Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով, Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի համանախագահ Արսեն Ղազարյանը հայտարարել է, որ հայկական կողմը ժամանակավորապես կասեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը։
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում առնվազն 13 մարդ այրվածքներ են ստացել կատերի պայթյունի հետեւանքով:
«Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցներն իր արտասահմանյան գործընկերների հետ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Բրիտանական Bellingcat հետաքննական լրագրության մասնագիտական հարթակը, փաստերի ստուգմամբ և աղբյուրների հետազոտությամբ, ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի բանակի զինվորների կողմից հայ ռազմագերիների գնդահակահարության թեմայով, խորը վերլուծություններով ցույց տվել անհերքելին՝ տեսանյութում հենց ադրբեջանցի զինվորներներն են, իսկ սպանվածներն այն նույն հայերը, որոնց գերեվարելու պահը ֆիքսվել էր տարածված մեկ այլ տեսանյութով:
Եվրոպական Միությունը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հրադադարի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացվող ռազմական գործողություններից ինչ-որ կերպ զերծ մնացած 10 ընտանիք ավելի քան 2 շաբաթ ապաստանել է Երևանի «Բլուր» հյուրանոցում: Հյուրանոցի սեփականատեր Հերմինե Գալստյանի խոսքով՝ իր ընկերներն օգնել են իրեն, որ արցախցիները Երևանում մնալու ընթացքում ոչնչի կարիք չունենան: Ընկերների մի մասը հոգացել է քնելու ներքնակների, մյուսները՝ հագուստի, ոմանք էլ՝ երեխաների խաղալիքների ու զանազան վայրեր այցելելու հարցերը:
Հայրենիքի պաշտպանության առաջնագծում:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամեն րոպե համառ ու ծանր մարտերը շարունակվում են։ Ամեն րոպե պատմություն է կերտվում, մեր գոյության իրավունքի պատմությունը։ Այլ ելք չկա, պիտի հաղթենք»։
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աննա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացի պատմությանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 16-ին հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության արդյունքում ևս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Քարվաճառի շրջանի Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը։
168TV ԼՐԱՀՈՍ
Մեր զինվորը, մեր պահեստազորը ու կամավորները անպարտելի պատերազմում են, մեր բանակը հերոսաբար պայքարում է Թուրքիայի ու ահաբեկիչների դեմ։ Նրանք հարձակողական գործողություններ են իրականացնում ու ծանր մարտերում ջախջախվում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Գերմանիայի Համբուրգ քաղաքում հայերը փակել են նավահանգիստ տանող ճանապարհը` ի նշան բողոքի ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման: Նրանք միջազգային հանրության ուշադրությունն են ցանկանում հրավիրել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վրա:
Միացյալ Թագավորությունը դատապարտում է ԼՂ հակամարտության ընթացքում քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ռազմաճակատում ստեղծված օպերատիվ իրավիճակը շատ նման է 1992-ի հունիս-օգոստոս ամիսներին ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում ստեղծված իրադրությանը, երբ թշնամուն հաջողվել էր Կիրովաբադում տեղակայված նախկին խորհրդային 23-րդ դեսանտագրոհային դիվիզիայի գործուն աջակցությամբ գրավել Շահումյանն ու Մարտակերտի շրջանի գրեթե կեսը և ռազմաճակատի գիծը հասցնել Խաչենագետի մատույցներին:
ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել ԱՀ գլխավոր դատախազի կողմից հարուցված քրեական գործը՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 7:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ականանետային-հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ԱՀ շփման գծի ողջ երկայնքով հարձակման անցելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների ուղեկցությամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և ագրեսիայի ակտ իրականացնելու դեպքի առթիվ:
ՀԱՊԿ-ն նախատեսում է մինչև տարվա վերջ ավարտել անհրաժեշտ իրավական աշխատանքը Միավորված ազգերի կազմակերպությունում իր խաղաղապահներին ներառելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «ԲԵԼՏԱ»-ն, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Արցախում զոհված 19-ամյա Իսահակը 1 տարվա ծառայող էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը:
Հրադադարի համաձայնությունը ոչ թե չպահպանվեց, այլև ընդհանրապես կյանքի չկոչվեց, որովհետև հրադադարի պայմանավորված ժամի մեկնարկին հենց Ադրբեջանը նոր հարձակումներ սկսեց բոլորովին նոր ուղղություններով: Ինչ վերաբերում է փոխզիջումներին, Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել փոխզիջումների, բայց փոխզիջում նշանակում է զիջում երկու կողմից: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը երբեք էլ որևէ զիջման պատրաստ չի եղել, և սա է պատճառը, որ իրավիճակը զարգանում է այս տրամաբանությամբ և այս հունով:
յսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։