Եվրոպայի հայերը մոբիլիզացվել և նախաձեռնել են աննախադեպ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման. հայերն այս անգամ փակել են Եվրոպայի միջպետական նշանակության ավտոմայրուղիները:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի համատեղ մամուլի ասուլիսը:
ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է ճշգրիտ հրետանային հարվածներ հասցնել, ոչնչացնելով հակառակորդի մարտական տեխնիկան ու հենակետերը, ինչից հետո ադրբեջանական ստորաբաժանումները դիմում են փախուստի:
Ղրղզստանի նախագահի լիազորություններն անցել են երկրի նորանշանակ վարչապետ Սադիր Ժապարովին:
«Այստեղից միայն մեկ բան է պարզ՝ պետք է ջարդենք և կանգնենք մինչև վերջ, նաև վարելով ճիշտ աշխարհաքաղաքականություն։ Մեր ընկերների, եղբայրական երկրների հետ պետք է մեր հարաբերությունները պահպանենք զգացմունքային տիրույթում, թույլ չտանք, որ ամեն ինչ ընկնի քաղաքական հաշվարկների տիրույթ, քանի որ դա կարող է աղետ լինել։ Այսինքն՝ մարտահրավերը շատ լուրջ է, վտանգը մեծ է, բայց նաև հնարավորություններ կան, պետք է պարզապես ամեն ինչ անենք, ավելի կազմակերպված դառնանք և դիմակայենք այդ ամենին։ Այսօր հայկական գործոնը շատ կարևոր է աշխարհաքաղաքականության մեջ, շատ ավելի կարևորվել է, պարզապես պետք է կարողանանք մեր քայլերը շատ ճիշտ կատարենք»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Առաջնագծի թեժ մարտերին զուգահեռ, թեժ մարտեր են ընթանում նաև սոցիալական մեդիայի տարբեր տիրույթներում, որոնք նույնքան կարևոր են, որքան սահմանին տեղի ունեցող մարտերը։
168 TV ԼՐԱՀՈՍ
Վաղ առավոտից հայերը բողոքի ակցիաներ են կազմակերպել Եվրոպայի տարբեր երկրներում։ Համբուրգից բացի, մեր հայրենակիցները բողոքի ակցիա են անցկացրել նաև Ֆրանսիա-Բելգիա սահմանում։ Հարյուրավոր ավտոմեքենաներ փակել էին երկկողմ երթևեկությունը։ Նրանք պահանջում էին Եվրոպական միության երկրներից առավել կոշտ քայլերի դիմել ագրեսոր երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Նրանք պահանջում էին, որպեսզի պետական հեռուստաընկերությունների լրագրողները գան և լուսաբանեն կատարվողը: Ֆրասիայից լրագրող եկավ, իսկ Բելգիայից՝ ոչ:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման՝ e-draft.am կայքում այսօր շրջանառության մեջ է դրվել «ՀՀ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ նախագիծ:
Լոնդոնի «Արսենալ»-ի թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի՝ արցախյան հակամարտության մասին սոցցանցում արած սկանդալային գրառումն առաջացրել է դժգոհություն ոչ միայն մարզաշխարհում, այլ նաև գերմանական մամուլում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ։
Նախարարը երախտագիտություն հայտնեց Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ կազմակերպության հետևողական դիրքորոշման համար:
ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած աննախադեպ լայնամասշտաբ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրությունը: Այս համատեքստում նախարարը իր խորին մտահոգությունը հայտնեց ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ:
Հայոց պետականության պաշտպանները։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հազարավոր հայեր և օտարազգիներ, որոնք սատարում են հայ ժողովրդին, հոկտեմբերի 15-ին բողոքի ակցիա են կազմակերպել Վաշինգտոնում՝ Կոնգրեսի շենքի դիմաց, և դատապարտել են Ադրբեջանի, Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ևս մեկ անգամ կոչ է անում։
Երեկ Արցախում զոհվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդին, իսկ Ռուստամ Գասպարյանը գլխուղեղային ծանր բեկլորային վնասվածքներ է ստացել:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Պատերազմի մեկնարկից առ այսօր Ադրբեջանի գործողությունները իրականացվել են Մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով։ Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայից և Լիբիայից ներգրավված վարձկան ահաբեկիչների միջոցով (նրանց ներգրավվածությունն ապացուցված է մամուլի, միջազգային կառույցների և մի քանի պետությունների կողմից) տեղի են ունենում պատերազմական հանցագործություններ ընդդեմ խաղաղ քաղաքացիական բնակչության։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական The Critic պարբերականին:
Թշնամական ուժերի հարձակման կասեցումն ու ոչնչացումը. ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել։
«Երեկ Ստեփանակերտի մոտակայքում եղել է ռմբակոծություն, սակայն քաղաքը համեմատաբար հանգիստ է, բայց սա չի նշանակում, որ ժողովուրդն արդեն անցել են իրենց առօրյային։ Բոլորը պահպանում են անվտանգության կանոնները, պատսպարված են, այս ամենը կա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:
Հոկտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 61460 դեպք, որոնցից 47541-ն` առողջացած, 1056-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12549 պացիենտ:
Ես դրանց մասին տարիներ շարունակ գրել եմ, հիմնավորել հինգերորդ սերնդի պատերազմի կարևորությունը և այլն, սակայն միևնույնն է ամենաառաջին գործոնը կամքն է, կամքի գործոնը, եթե չես ուզում պարտվես չես պարտվում:
Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։
Եթե մադրիդյան կամ կազանյան փաստաթղթերով մեր դիվանագիտությունը պատրաստ էր իր համաձայնությունը տալ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» հայտնի սկզբունքին և հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումից, ինչո՞ւ Ալիևը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթղթերը…
Մենք իրավունք չունենք ծանրաբեռնել առողջապահական համակարգը։ Սպիտակ բանակի առաջամարտիկները՝ բժիշկները, այս օրերին պայքարում են մեր զինվորների առողջության ու կյանքի համար։
«Հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են, մեր զորքերը կիրառում են շատ գրագետ մարտավարություն: Հերթական համառ գրոհը հետ է մղելիս, մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետևակը դիմել է փախուստի»։