Արցախի արտգործնախարարն արձագանքել է Պոմպեոյի հայտարարությանը
Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ հնչեցրած այն հայտարարությանը, թե իրենք հուսով են, որ հայերը կկարողանան պաշտպանվել Ադբրբեջանից:
«Ուրախ եմ, որ պետքարտուղար Պոմպեոն հաստատել է մեր ընդհանուր տեսլականը, որ ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:
Կարևոր է հասնել նրան, որ Թուրքիան դադարեցնի Ադրբեջանին եւ միջազգային ահաբեկիչներին դրդել անմարդկային ագրեսիայի մեր ժողովրդավարության դեմ։
Կիսում ենք պետքարտուղար Պոմպեոյի հույսն առ այն, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն ամենից, ինչ անում է Ադրբեջանը: Միեւնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրություն ակտիվ ու կառուցողական դեր կխաղաղ՝ կասեցնելու մարդկության դեմ Թուրքիայի, Ադրբեջանի եւ միջազգային ահաբեկիչների եռամիասնության կողմից իրականացվող հանցագործողություններն ու ցեղասպան սպառնալիքները:
Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը տարածաշրջանային տևական խաղաղության համար անհրաժեշտ է»,- գրել է Արցախի արտգործնախարարը: