Բաժիններ՝

Եղիսաբեթ Բ-ն մարտ ամսից ի վեր առաջին անգամ միջոցառման է այցելել Վինձորի դղյակից դուրս

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին կորոնավիրուսի համավարակն սկսվելուց ի վեր առաջին անգամ միջոցառման է մասնակցել Վինձորի դղյակի՝ իր գահանիստ վայրից դուրս: Ինչպես հոկտեմբերի 15-ին հայտնել է Sky News հեռուստաալիքը, Նորին Մեծության այցի վայր է դարձել Մեծ Բրիտանիայի Փորթոն Դաուն լաբորատորիան Սոլսբերիի մերձակայքում։

եռուստաալիքի տվյալներով՝ թագուհու հետ Փորթոն Դաուն է ժամանել արքայազն Ուիլյամը, որպեսզի այնտեղ բացի էներգետիկական վերլուծության նոր կենտրոնը: Բացի դրանից, միապետի ընտանիքի անդամները հանդիպել են այն մասնագետների հետ, որոնք զբաղվում են ահաբեկչությունից եւ հանցավորությունից Միացյալ Թագավորության պաշտպանությամբ:

Այս տարվա մարտին Նորին Մեծությունն ամուսնու՝ 98-ամյա արքայազն Ֆիլիպի հետ Լոնդոնից տեղափոխվել է Վինձոր անվտանգության նկատառումներով, քանի որ Բուկինգեմի պալատում մշտապես աշխատում է շուրջ 500 մարդ, իսկ Լոնդոնի կենտրոնից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վինձորի դղյակում՝ շուրջ 100, ինչը կորոնավիրուսով վարկաման հավանականությունը դարձնում է շատ ավելի փոքր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս