Ալեքսեյ Պուշկովը` ԼՂ հակամարտության զարգացման հնարավոր սցենարների մասին

Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը Telegram-ում անդրադարձել է արցախյան հակամարտության վերաբերյալ Երևանի և Բաքվի դիրքորոշումներին՝ մատնանշելով հակամարտության զարգացման հնարավոր սցենարները։

Ըստ նրա՝ Բաքվի և Երևանի դիրքորոշումները, նրանց ներկայացրած «կարմիր գծերը» ոչնչացնում են միմյանց, որովհետև նրանց միջև չկա ոչ մի «չեզոք շերտ», փոխզիջման ոչ մի ակնարկ։

Ալեքսեյ Պուշկովի խոսքով՝ այս դեպքում ՄԱԿ-ն անզոր է, քանի որ միջազգային իրավունքի երկու կարեւոր սկզբունք՝ տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք, «այստեղ բախվել են անզիջում պայքարում»։

«Այս երկու սկզբունքներից մեկի առաջնայնությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ապահովվում է ուժերի հարաբերակցության միջոցով։ Հնարավոր է նաեւ հարցի հետաձգված որոշում՝ այն դեպքում, երբ ուժային ճանապարհով կարգավորումն անհնար է կամ արգելափակվում է ավելի ուժեղ տերությունների կողմից, ինչպես, ասենք, Մերձդնեստրի դեպքում։ Ղարաբաղը կարող է կրկին դառնալ այդպիսի հետաձգված որոշման օրինակ»,- ամփոփել է սենատորը։

Տեսանյութեր

Լրահոս