Բաժիններ՝

Աֆրիկյան առաջին երկիրը կարող է դեֆոլտ հայտարարել կորոնավիրուսի պատճառով

Զամբիան պատրաստվում է դառնալ աֆրիկյան առաջին պետությունը, որը դեֆոլտ կհայտարարի ճգնաժամի արդյունքում, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակով: Այդ մասին գրում է Financial Times-ը: «Զամբիան նախազգուշացնում է, որ պատրաստ է աֆրիկյան առաջին պետությունը դառնալ, որը դեֆոլտ կհայտարարի կորոնավիրուսի համավարակի արդյունքում, եթե ներդրողները, որոնց պատկանում են երկրի 3 միլիարդ դոլարի պարտատոմսեր, չընդունեն հարավաֆրիկյան պետության խնդրանքը վճարումները դադարեցնելու վերաբերյալ»,-հաղորդել է թերթը:

Թերթի տվյալներով, ներդրողները, որոնք գնել են Զամբիայի 3 միլիարդ դոլարի պետական պարտատոմսերը, պլանավորում են մերժել երկրի իշխանությունների՝ վճարումները կասեցնելու վերաբերյալ խնդրանքը: «Չնայած դեֆոլտի սպառնալիքին, պարտատոմսերի պահառուները, որոնք հաջորդ շաբաթ պետք է որոշեն՝ համաձայնեն արդյոք տոկոսների մուծումը վեց ամսով կասեցնելու կառավարության խնդրանքին, հայտարարել են, որ պլանավորում են մերժել այդ առաջարկությունը»,-գրում է թերթը: Զամբիայի պայմանին համաձայնելուն ներդրողների չցանկանալը մասամբ կապված է այն բանի հետ, որ բոլոր պարտատերերի նկատմամբ միանման վերաբերմունք չի դրսեւորվում: Բացի այդ, ներդրողները հայտնում են, որ պետությունը բավարար տեղեկատվություն չի տրամադրում մակրոտնտեսական դիսբալանսի հետագա վերացման եւ տնտեսության կայունության վերականգնման վերաբերյալ: Միեւնույն ժամանակ երկրի իշխանություններն ավելի վաղ ասել են, որ պատրաստ են բոլոր պարտատերերի հետ հավասար հարաբերությունների:

Նրանք ասել են, որ իրենց հարկավոր է վճարումները կասեցնել այն բանի համար, որպեսզի պարտքի կայուն կառավարման ռազմավարություն ստեղծեն, քանի որ երկիրը բանակցություններ է վարում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: «Եթե Զամբիան չկարողանա համաձայնության գալ իր պարտատերերի հետ, հանրապետությունն իր սահմանափակ ֆինանսական հնարավորություններով չի կարողանա վճարումները կատարել եւ, հետեւաբար, չի կարողանա կանխել պարտքի մեծացումը»,-թերթը մեջբերում է Զամբիայի ֆինանսների նախարարության հայտարարությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս