Բաժիններ՝

Բայդենը հայտարարել է, որ սեպտեմբերին 383 մլն դոլար է հանգանակել նախընտրական արշավի համար

Դեմոկտրատներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը սեպտեմբերին 383 միլիոն դոլար է հանգանակել որպես նվիրատվություններ նախընտրական արշավը վարելու համար: Հոկտեմբերի 14-ին այդ մասին նա հայտնել է Twitter-ում։

«Ձեր աջակցության շնորհիվ մենք անհավատալի գումար հանգանակեցինք՝ 383 միլիոն դոլար»,- գրել է քաղաքական գործիչը:

Նա արձանագրել է, որ «տակավին շատ աշխատանք է սպասվում»: Ինչպես նշել է Bloomberg գործակալությունը, այդ գումարը Բայդենի համար ռեկորդային է նախընտրական արշավի ընթացքում:

Օգոստոսին նա հանգանակել է մոտավորապես 365 միլիոն դոլար:

Associated Press գործակալության գնահատումների համաձայն՝ այժմ դեմոկրատի ընտրական շտաբի տնօրինության տակ կա միագումար 432 միլիոն դոլար: Միջոցների ներգրավման հարցում նրան աջակցություն է ցույց տվել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեն: ԱՄՆ-ում ընդհանուր ընտրությունները կկայնան նոյեմբերի 3-ին: Այնտեղ կընտրվեն նախագահը եւ փոխնախագահը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները եւ Սենատի մեկ երրորդը, 13 նահանգների եւ տարածքների նահանգապետերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս