Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է Ադրբեջանի ոչնչացված զինծառայողների «վերջին հիշատակները» և նշել, որ Շուշի հասնելու նրանց «դրոշախոստումը» մնաց անկատար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել հայտարարությամբ՝ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ: Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է.
Ըստ այս պահի տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ֆրանսիական «La Monde» պարբերականի 2 լրագրող, 24News.am լրագրողը և Armeniatv օպերատորը վիրավորում են ստացել, իսկ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հայտնվել են թիրախայինկրակի տակ։ Ավելին, ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող իր և Ադրբեջանի առաջին տիկնոջ լուսանկարներին:
Ժամանակակից պատերազմների արդյունավետ ելքերի կարևոր բաղադրիչ են ոչ միայն ռազմական հաջողությունները, այլև տեղեկատվական պատերազմում հաղթանակներ արձանագրելը, ինչը կարծես հաջողությամբ իրականացնում են առանձին խմբեր:
Ռազմական փորձագիտական լավատեղյակ աղբյուրի գնահատականներով Արցախի պաշտպանության բանակի կողմից հոկտեմբերի 1-ին խոցված երեք ինքնաթիռներից երկուսը СУ 25-են, իսկ մյուսն՝ ավելի նոր սերնդի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբին քննադատել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման կոչեր անելու համար և դա «անթույլատրելի քայլ» է որակել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը նախաձեռնեց հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ՝ վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները: Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք և հազարավոր տղերք մեկնեցին Արցախ՝ կանգնելու հայ զինվորի կողքին:
ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը համատեղ տարածած հաղորդագրության մեջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը կոչ են արել վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններն առանց նախնական պայմանների: Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն:
Ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմի առաջին օրվանից հետո Ադրբեջանը գործող ապատեղեկատվությունը շատ կտրուկ փոխարինեց քարոզչականով, այդպես էր վիճակը մինչև երեկ երեկոյան։
Արցախում Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծության հետևանքով տուժած ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներից մեկի վիճակը ծանր է, նրան վիրահատում են:
«Պատերազմի սկսվելու հաջորդ օրվանից հայերենով և եբրայերենով հայտարարություն ենք տարածել Ֆեյսբուքում, WhatsApp-ում, որպեսզի շատ արագ կազմակերպենք դրամահավաք և օգնության հասնենք հայ զինվորին»։ Այս մասին «Հայերն Այսօր»-ի հետ զրույցում տեղեկացրեց Իսրայելի Հայֆա քաղաքի և հյուսիսային շրջանների հոգևոր հովիվ Տիրայր քահանա Հովակիմյանը։
Առնվազն երեք սիրիացի գրոհայիններ են սպանվել Լեռնային Ղարաբաղում փոխհրաձգությունների արդյունքում:
Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 2-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանին հիշեցրեք, որ Հանրապետականը և ամբողջ ընդդիմադիր դաշտը պետության ու բանակի կողքին են, ոչ թե իր անհեթեթ խմբագրականների ու ցնդաբանական գաղափարների:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից NEWS.am-ը հետաքրքրվել է երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին:
Հայաստանից ու Արցախից արևելք ընկած տարածքը վերածվում է Թուրքիայի ծայրագավառի և միջազգային ահաբեկիչների հերթական հենակետի մի անհասկանալի խառնուրդի»։
«Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» թերթը վերնագրով հրապարակման մեջ գրել է. Պատերազմի չորրորդ օրը հայկական կողմի գրանցած հաջողություններից զատ, բացառիկ էր նաև ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու հակամարտող կողմերին ուղղված կոչերի առատությամբ, բայց այդ կոչերը հասկանալիորեն կորան պատերազմի աղմուկի մեջ։
Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլեւ պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արեւելք եւ դեպի արեւելք շարունակելու եւ կայսերական երազանքը կյանքի կոչելու համար:
Պետության համար այս պատասխանատու և կարևոր պահին, բոլորը պետք է իրենց տեղերում շարունակեն լավագույնս կատարել իրենց աշխատանքը:
«ԼՈՒՅՍ հիմնադրամ» գրառմամբ հրապարակված նյութը պաշտպանված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային համաձայնագրերով։ Հրապարակված նյութի բոլոր իրավունքների բացառիկ իրավատերը «ԼՈՒՅՍ» հիմնադրամն է։
Արցախի պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող ևս մեկ ինքնաթիռ:
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ հայկական կողմը տեղեկացրել է իրանական կողմին, որ Ադրբեջանը մարտական գործողություններ է ձեռնարկում Իրանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ, և որպես ապացույց ներկայացվել է այսօր Իրանի տարածքում կործանված ադրբեջանական մարտական ուղղաթիռը: Բնականաբար, ՊԲ-ն ստիպված է լինելու դիմել ինքնապաշտպանության:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարություն նախապատրաստելու մասին:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների ողջ երկայնքով սկսեց հրետակոծել և ռմբակոծել ոչ միայն սահմանը, այլև ավելի խորը՝ այդ թվում՝ դպրոցներ և այլն: Մեծ թվով քաղաքացիական անձինք վիրավորվեցին՝ տատիկներից մինչև փոքր երեխաներ, ոչնչացվել են տարբեր շինություններ, ամեն օր հսկայական վնասներ են հասցվում: Եվ այսքանից հետո ես թողնում եմ Ձեզ որոշելու՝ սա լայնամասշտաբ պատերա՞զմ է, թե՞ ոչ:
Չբավարարվելով Թուրքիայի ազդեցությունն Էգեյան ծովի և Արևելյան միջերկրածովյան երկրների վրա տարածելու իր փորձերով, որոնք ավելի դժվար դուրս եկան, քան Լիբիայի և Սիրիայի ցամաքում նմանատիպ ջանքերը, նախագահ Էրդողանն այժմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին աջակցում է Հայաստանի դեմ հակամարտությունում, գրում է Ahval լրատվական կայքը։
Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցությունը մտահոգությամբ է հետեւում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու շուրջ Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մենք Գագիկ Կոլյաևիչ Ծառուկյանին ճանաչում ենք որպես Ռուսաստանի Դաշնության ընկեր, քաղաքական գործիչ, որը ջանքեր չի խնայել Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու համար:
Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը խոսել է Մերձավոր Արևելքից Ադրբեջան եկած մի քանի հազար գրոհայինների դերակատարության մասին Արցախի և Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի գործընթացում:
Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։