«Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում է». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ. news.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից NEWS.am-ը հետաքրքրվել է երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին:

«Այլ մանրամասներ, քան հրապարակվել է, չեմ կարող ներկայացնել»,- ասաց գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը, նշելով, որ հանդիպումը կայացել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում եւ վերահաստատելով, որ այն տեղի է ունեցել ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ:

Հարցին, թե այլ հանդիպումներ Սերժ Սարգսյանն այս օրերին ունեցե՞լ է, գրասենյակի պատասխանատուն ասաց. «ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից իր լիազորությունների եւ հնարավորությունների սահմաններում բոլոր ուղղություններով աշխատանք է իրականացնում` ամենօրյա, ամենժամյա կապի մեջ է Արցախի իր մարտական ընկերների, այնտեղ գտնվող հանրապետականների հետ: «Լույս» հիմնադրամի միջոցով եւս, որի համահիմնադիրը եւ հոգաբարձուների խորհրդի նախագահն է Սերժ Սարգսյանը, զգալի աշխատանք է իրականացվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031