Հայկական կողմը իրանական կողմին փաստեր է ներկայացրել

168.am-ի հավաստի տեղեկություններով՝ հայկական կողմը տեղեկացրել է իրանական կողմին, որ Ադրբեջանը մարտական գործողություններ է ձեռնարկում Իրանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ, և որպես ապացույց ներկայացվել է այսօր Իրանի տարածքում կործանված ադրբեջանական մարտական ուղղաթիռը: Բնականաբար, ՊԲ-ն ստիպված է լինելու դիմել ինքնապաշտպանության:

Չի բացառվում, որ ադրբեջանական կողմը հատուկ է սադրանք կազմակերպում իրանական սահմանին այդքան մոտ, որպեսզի կաշկանդի արցախյան ուժերի գործողությունները, նաև հակահայկական տրամադրություններ հրահրի Իրանում: Ստեղծված իրավիճակում, թերևս, իրանական կողմի պատասխանը պետք է չհապաղի. պետք է սաստել Ադրբեջանին:

Տեսանյութեր

Լրահոս