Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու արտգործնախարար Մասիս Մայիլյանն այցելել են վիրավոր ազատամարտիկներին և ֆրանսիական «Le Monde» պարբերականի՝ հակառակորդի հրետակոծության ժամանակ վիրավորված լրագրողներին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մասիս Մայիլյանը:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Փոլ Անտոնոպուլոսը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում հայտնում է հունական հաքերային խմբի՝ Ադրբեջանի կառավարության 83 կայք կոտրելու մասին:
Թուրքիան միջամտում է Լեռնային Ղարաբաղի հարցին և ձևացնում է, որ այդպես չի անում: Հարյուր հազարավոր փաստարկներ կան, թե ինչպես են թուրքական ԱԹՍ-ները ներգրավված, թե ինչպես է թուրքական ռազմական տեխնիկան հայտնվել Ադրբեջանում, և թե ինչպես է F-16-ը կրակում Լեռնային Ղարաբաղի վրա:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցին:
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ առաջիկա տարվա ընթացքում ԱՄՆ-ը կընդունի ռեկորդային ցածր թվով փախստականներ՝ չնայած ամբողջ աշխարհում տեղահանված անձանց թվի աճին, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:
Բելառուսի պատգամավորները խորհրդարանի աշնանային նստաշրջանի քննարկմանն են պատրաստում 30-ից ավելի օրինագծեր:
Ռուսաստանը եւ Մալթան արձանագրություն են ստորագրել կրկնակի հարկումից խուսափելու շուրջ համաձայնագրի փոփոխության մասին, ասվում է ՌԴ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։
Փրկարարները գտել եւ տարհանել են երկու լեռնագնացների՝ մերձմոսկովյան Միտիշչից, որոնք մոլորվել էին Էլբրուսում, 4,8 հազար մետր բարձրության վրա:
Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) ներողություն է խնդրել այն քաղաքացիների էլեկտրոնային փոստի շուրջ հազար անձնական հասցեները պատահաբար հրապարակելու համար, ովքեր չեն կարողանում երկիր վերադառնալ համավարակի պատճառով։
Հայաստանի տարածք ներխուժած թշնամական 4 անօդաչու թռչող սարքերից չորրորդը ևս ոչնչացվել է:
Ճապոնիան, ինչպես եւ պլանավորել էր, հոկտեմբերի 1-ին մեղմացրել է երկիր օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումները, որոնք մտցվել էին COVID-19-ի պատճառով, բայց այդ մեղմացումը չի վերաբերում զբոսաշրջիկներին։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 2-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 175, 177, 179, 181, 183, 187, Էներգետիկների փողոցի թիվ 1, 2, 3, Նալբանդյան փողոցի թիվ 44 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
ՀՀ ՄԻՊ-ը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
Կամավորները, որոնք մասնակցում են կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի հետգրանցումային հետազոտություններին, եւ բժիշկները, որոնք նրանց պատվաստումներ են անում, չգիտեն, թե հատկապես ինչ են ներարկում՝ պատվաստանյութ, թե պլացեբո:
Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման և չեզոքացման գործընթացը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 1-ին ժամը 15:00-22.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝
ՀՀ տարածքում ՀՕՊ-ն է աշխատում, խուճապի մատնվելու կարիք չկա:
Ոչնչացված ադրբեջանական զինծառայողները. Արցախի ՊՆ-ն տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել:
Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 29-ի միջանկյալ միջոցի կիրառման որոշումը չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ:
Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի սպառազինության և անձնակազմի մասնակցությամբ, սադրիչ գործողություններ են նախատեսել, և սեպտեմբերի 27-ին, օգտագործելով իրենց ամբողջ զինանոցը, կատարելով համապատասխան խոցման և ազդեցության միջոցառումներ, անցել են մի քանի ուղղություններով հարձակման իրենց մոտոհրաձգային, հրաձգային և տանկային ստորաբաժանումներով:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման օրական ցուցանիշը շարունակում է աճել. կորոնավիրուսով վարակման հայտնաբերված նոր դեպքերի թիվը վերջին օրն ավելացել է 448-ով:
Արցախում ընթացող գործողությունները, որը սադրել է Ադրբեջանի զինված ուժերը, ըստ էության, թուրք-ադրբեջանական տանդեմի հեռահար նպատակների իրականացման համար է:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ, որի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը) Առեւտրա-արդյունաբերական պալատների (ԱԱՊ) ղեկավարները խնդրում են ներդնել համատեղ արտադրված արտադրանքի թողարկման նախագծերի օժանդակման մեխանիզմ: Այդ մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովին հղած՝ նրանց կոլեկտիվ նամակում. փաստաթղթի իսկությունը ՏԱՍՍ-ին հավաստել է Ռուսաստանի ԱԱՊ-ի ղեկավար Սերգեյ Կատիրինը:
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Для нас это еще одна Отечественная война и именно поэтому #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»:
«Իրանի պես զգուշավոր երկիրը փաստ չունենալով՝ նման հայտարարություն չէր անի: Ադրբեջանում էլ են սա գնահատում որպես կոպտագույն հայտարարություն՝ ուղղված իրենց դեմ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա Le Monde պարբերականի վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան։