«Ընթացող պատերազմի ժամանակ վարչապետի մակարդակով բանակցային ֆորմատ քննարկելու ժամանակը չէ, այն էլ՝ նման կործանարար շեշտադրումներով»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանին հիշեցրեք, որ Հանրապետականը և ամբողջ ընդդիմադիր դաշտը պետության ու բանակի կողքին են, ոչ թե իր անհեթեթ խմբագրականների ու ցնդաբանական գաղափարների:

Մենք ասում ենք՝ Թուքիային հեռացրեք ԵԱՀԿ Մինսկի խմբից, դուք ասում եք. բանակցե՞նք Թուրքիայի հետ:

Ընթացող պատերազմի ժամանակ վարչապետի մակարդակով բանակցային ֆորմատ քննարկելու ժամանակը չէ, այն էլ՝ նման կործանարար շեշտադրումներով:
Թուրքիայի նկրտումները Հարավային Կովկասում լեգիտիմացնել չի կարելի:

Եթե այդ հոդվածով ուրիշ պետությանը ինչ-որ բան էիր ուզում լսեցնել, դրա համար ունես ԱԳ նախարար և այդ երկրում դեսպան: Կամ հատուկ կապ, վերջիվերջո»:

Տեսանյութեր

Լրահոս