«Գագիկ Ծառուկյանի դեմ ձեռնարկված գործողությունները հակասում են երկրի իշխանությունների հայտարարություններին»․ ՌԴ Պետական Դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցություն
Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցությունը մտահոգությամբ է հետեւում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու շուրջ Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մենք Գագիկ Կոլյաևիչ Ծառուկյանին ճանաչում ենք որպես Ռուսաստանի Դաշնության ընկեր, քաղաքական գործիչ, որը ջանքեր չի խնայել Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու համար:
2008 թվականից ի վեր «Եդինայա Ռոսիա» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները արդյունավետորեն աշխատում են Համագործակցության համաձայնագրի հիման վրա: ԲՀԿ տարածքային գրասենյակներում կատարված խուզարկությունները, կուսակցական ակտիվիստների հարցաքննությունները, Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցելը, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը և կալանավորումը կարող են համարվել ընտրովի արդարադատության դրսևորում, ազդեցիկ հայ քաղաքական գործչի կանխակալ հետապնդում և հանրապետության առաջատար ընդդիմադիր կուսակցություններից մեկի նկատմամբ բացահայտ ճնշում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ ձեռնարկված գործողությունները հակասում են երկրի իշխանությունների հայտարարություններին օրենքի գերակայության և մարդու իրավունքների ապահովման մասին, և չեն նպաստում Հայաստանի ներքաղաքական և սոցիալական կայունության պահպանմանը: Մենք հույս ենք հայտնում, որ հարցը կլուծվի խստորեն իրավական հարթության վրա ՝ քաղաքական բազմակարծության սկզբունքների և հասարակական գործունեություն իրականացնելու ազատության հարգանքի հիման վրա, – ասել է ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովը:
Սերգեյ Նեւերովի անդրադարձը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանըՌուսաստանի Դաշնության Պետական Դումայի Եդինայա…
Gepostet von Բարգավաճ Հայաստան Կուսակցություն am Donnerstag, 1. Oktober 2020