168 TV ԼՐԱՀՈՍ
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2 ինքնաթիռ 2 ուղղաթիռ 6 ԱԹՍ մի կեսօրում»։
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին «Բելտա» գործակալությանը հայտնել են Բելառուսի նախագահի աշխատակազմից։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հոկտեմբերի 1-ին հայտարարություն է տարածել՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի մասին:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բեռնատարների իրանցի վարորդներին տեսնելիս՝ ազդանշան տվեք և ողջունեք, նրանք աստվածահաճո գործ են անում…»։
Ռուսական Дождь հեռուստաալիքի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին ԼՂ Մարտունի քաղաքում հրետակոծության տակ է ընկել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադկոն:
2019-ին մայրաքաղաք Ստեփանակերտում մեծ հանդիսավորությամբ մեկնարկած համահայկական խաղերը միտված էին ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունը և վերահաստատել աշխարհի հայերի վճռականությունը՝ Արցախը տեսնելու որպես հայկական միասնության և խաղաղասիրական դիվանագիտության ելակետ։
Հոկտեմբերի 1-ին ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են 1 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) կոչ է անում Հայաստանի առաջատար տեխնոլոգիական համայնքի ընկերություններին և մասնագետներին մոբիլիզացվել՝ հանուն հայրենիքի պաշտպանության։
Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև ԺԱՄԸ լրատվականի նկարահանող խումբը: Վիրավորում է ստացել օպերատոր Արամ Գրիգորյանը: Վնասվածքը բարեբախտաբար թեթև է: Արամ Գրիգորյանը նաև մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին:
Սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը` մանկահասակ աղջիկ, 2-ը` 24-ամյա և 65-ամյա տղամարդիկ, 4-ը` 59-ամյա, 61-ամյա, 63-ամյա և 79-ամյա կանայք: Մանկահասակ երեխան, չորս կանայք և մեկ տղամարդը սպանվել են իրենց տան բակում, իսկ երիտասարդը` գյուղի մերձակայքում:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բոլոր կարծիքները՝ փոխել բանակցային ֆորմատը՝ ներգրավելով դրանում Թուրքիային, հակապետական են եւ դեմ են թե Հայաստանի, եւ թե Արցախի պետական շահերին։ Ավելին. պետք է հարց բարձրացնել Թուրքիային հեռացնելու Մինսկի խմբից։ Այ, դա կլինի դիվանագիտական հաղթանակ»։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը։ Հադրութին հարվածեցին հրետանիով»։
Ավստրալիան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների բռնկմամբ:
Գևորգ Էմին–Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի` բազում համալսարանականներ և համալսարանից դուրս մարդիկ դիմել են իրեն` Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու համար։
Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մուստաֆա Շենթոփը թուրքական «NTV»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սոցցանցերում և այլ հարթակներում Թուրքիայի հայ քաղաքացիներին սպառնալու կամ հետապնդելու վերաբերյալ լուրերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, կա երկու վիրավոր, նախնական տվյալներով՝ երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի»։
Հայաստանի վարչապետի ընտանիքին պատկանող «ՀԺ» թերթում անանուն հոդված է լույս տեսել, որտեղ «անհայտ» հեղինակն իր գեղցի շուստրիությունն առաջ տանելով առաջարկում է Բաքվի փոխարեն Անկարային դարձնել Արցախյան հարցի բանակցային ակտիվ մասնակից…
Ադրբեջանցիները ի վիճակի չեղան իրականացնել անակնկալ հարձակման գործոնը` ներխուժել Լեռնային Ղարաբաղի խորքերը, և հիմա տեղում դոփում են, իսկ հայերին հաջողվեց վերականգնել կորցրած դիրքերը: Ուստի իզուր չեն ասում, որ բանակն առաջին հերթին ուժեղ է իր մարտական ոգով:
«Ադրբեջանցիք չե՞ն ասում՝ Գորիսից ինչ հրթիռով ենք խփում»․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը։
Հոկտեմբերի 1-ին Բելգիայի նոր դաշնային կառավարությունը վարչապետ Ալեքսանդր դե Կրոոյի գլխավորությամբ երդում է տվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսին՝ Անկախության օրվա առթիվ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 71-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական հեռագիր է ուղարկել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինին՝ նշելով Պեկինի ծանրակշիռ դերը միջազգային գործերում:
«Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» վերնագրով հրապարակման մեջ թերթը գրել է. «Պատերազմի չորրորդ օրը բացառիկ էր ոչ միայն կիրառած զինատեսակների կրակային հզորությամբ, այլև կրած կորուստներով ու հայկական ուժերի պատժիչ գործողությունների արդյունավետությամբ։ Բավական է նշել միայն, որ օրվա ընթացքում հայկական ուժերը ոչնչացրել են «Սմերչ» և «Ուրագան» կայանքներ, երկու «ՏՕՍ-1» տիպի հրանետեր ու տասնյակ միավոր զրահատեխնիկա, իսկ ոչնչացված այլ զինատեսակներն ու կենդանի ուժն արդեն հաշվելն անիմաստ է։ Ամեն դեպքում մի բան ակնհայտ է՝ պատերազմի չորս օրերի ընթացքում թշնամին ավելի շատ զենք ու ռազմամթերք է օգտագործել մեր դեմ, քան 1991-94 թվականների ողջ ընթացքում։
Հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների գործունեությունը կա Վարդենիսի և ոչ միայն այդ ուղղությամբ, բայց ակտիվ մարտական գործողություններ ՀՀ սահմանի կոնկրետ այդ հատվածում չկան: Ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը նվիրաբերեցին նաև Գեղարքունիքի մարզից ծառայության մեկնած մեր տղաները:
Արցախի գյուղատնտեսության նախարարությունը շնորհակալություն է հայտնում արագ արձագանքի և օժանդակության համար: Նախարարությունը ներկայացրել է այն ապրանքներն ու ապրանքատեսակները, որոնք այս պահին անհրաժեշտ են։
«Ռազմաճակատի տարբեր ուղղություններում ադրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեզ ոչ մի դեպքում հանդարտվելու, զգոնությունը թուլացնելու առիթ չեն տալիս։