Հոկտեմբերի 30-ին Տաջիկստանում կայացավ նորընտիր նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնակալությունը: Արարարողությունը հեռարձակվում է «Տաջիկիստան» պետական հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա առթիվ ուղերձ է հղել:
Քիչ առաջ տեղեկացա, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ:
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ով տասն օր առաջ վիրավորվել էր Արցախում, շարունակում է բուժումը հիվանդանոցում։ Թեեւ նրա երկրորդ վիրահատությունը բարեհաջող է անցել, բայց Միքայելյանը դեռեւս չի կարողանում քայլել, կանգնել։
Համառ լուրեր են շրջում, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախարարներ, փոխնախարարներ, շարունակում են առաջվա նման պարգեւավճարներ ստանալ։ Այս առումով անգամ պատերազմը չի փոխել իրավիճակը։
Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զորհաբ ՄնացականյաննՀոկտեմբերի 29-ին ընդունեց աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին:
Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին։
Մասնավորապես, 66 մարդ մեկ օրում մահացել է Մոսկվայում, 34-ը՝ Սանկտ Պետերբուրգում, 16-ը՝ Ռոստովի մարզում: Մահացածների ընդհանուր թիվը համաճարակի սկզբից ի վեր ողջ ժամանակաշրջանում հասել է 27․301-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը նաեւ հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 17․717-ի:
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, հոկտեմբերի 28-ին կորցրել է 6,8 միլիարդ դոլար, իսկ ընդհանուր առմամբ աշխարհի միլիարդատերերի թոփ-10-ի կարողությունը մեկ օրում 37,36 մլրդ դոլարով ընկել է աշխարհի ֆոնդային սակարանների փլուզման հետեւանքով: Այդ մասին վկայում են Bloomberg Billionaires Index (BBI)-ի տվյալները, որը հաշվարկվել է «Բլումբերգ» գործակալության կողմից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
COVID-19-ի բուժման համար «Ֆավիպիրավիր» պատրաստուկը մշտական գրանցում է ստացել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի առողջապահության փոխնախարար Վիկտոր Ֆիսենկոն: Սեպտեմբերին գերատեսչությունն ամբուլատոր կիրառում է թույլատրել կորոնավիրուսային հիվանդության դեմ հայրենական երկու պատրաստուկների՝ միջազգային չպատենտավորված անվանմամբ «Ֆավիպիրավիր»-ին՝ «Ռ-Ֆարմ» ընկերության «Կորոնավիր»-ին, եւ «Պրոմոմեդ» ընկերության «Արեպլիվիր»-ին:
Խորը ցավով տեղեկացանք, որ հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերի ժամանակ մահացել է Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու նվիրյալ և խոնարհ սպասավոր Բարեշնորհ Ռուստամ սարկավագ Պողոսյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջարկել է դադարեցնել իր բանակի առաջխաղացումը Ղարաբաղում, բայց այս խաղաղ պլանի տակ դավադրություն կա:
Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը ավելացել է 1 709-ով, մահացել է եւս 20 մարդ: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից երկրում մինչ օրս հայտնաբերվել է վարակման 35 567 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս Է գրվել 2 075 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել է 16 904 մարդ: Մահացել է 273 հոգի:
Վրաստանում խորհրդարանական ընտրություններին, որոնք կկայանան հոկտեմբերի 31-ին, 150 պատգամավորական տեղի համար կպայքարեն 50 կուսակցություններ, որոնք ներկայացրել են իրենց 5 հազար առաջադրվածներին: Նախընտրական մարաթոնի ֆավորիտ է համարվում «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը, որը հանրապետությունում իշխանության գլուխ է անցել 2012 թվականին:
ԱՄՆ-ն կոչ է անում արտաքին կողմերին զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց և աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին:
Աֆրիկայի երկրներում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 737 550-ի՝ մեկ օրում ավելանալով 9 613-ով:
Ցավով տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության համար մղվող պատերազմում հերոսաբար զոհվել է Հանրային հեռուստաընկերության աշխատակից Արտյոմ Քոլանջյանը:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 22:10-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին, որի հետևանքով ԱԻՊԾ մեկ աշխատակից՝ Հարություն Աթաջանյանը զոհվել է, ևս 5 աշխատակիցներ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ:
Ամերիկացիները նահանգների մեծ մասում արդեն մի քանի օր է, ինչ հերթեր են կանգում վաղաժամկետ քվեարկելու համար: Նրանցից շատերը ստեղծագործաբար են մոտենում դիմակով ընտրական տեղամաս գալու պահանջին:
Սելին Դիոնը, Սեմ Հյուենը եւ Փրյանկա Չոփրա Ջոնասը խաղալու են «Text for You» («Հաղորդագրություն քեզ համար») ռոմանտիկ դրամայում:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին ժամը 08:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 20:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի, Կողբ, Արճիս, Հաղթանակ, Այրում, Դովեղ, Բերդավան, Զորական, Լճկաձոր, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Ջուջևան, Բագրատաշեն, Պտղավան, Դեղձավան, Կոթի, Դեբեդավան գյուղերի գազասպառողների, «Դիալոգ Մ», «Ա.Ա.Հ.Ավտոգազ», «Զևս», «Գազարդի» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Լոռու մարզի Շնող գյուղի գազասպառողների և «Կայծուն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:
Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ ու անմիջական մասնակցությամբ լայնածավալ ագրեսիա սկսեց Ղարաբաղում և Հայաստանի սահմաններին, համավարակի դեմ պայքարը մի տեսակ հետին պլան մղվեց։ Շատերը սկսեցին մատների արանքով նայել համավարակի կանխարգելման տարրական կանոնների պահպանմանը՝ կարծես այն այլևս դադարել էր սպառնալիք լինել հասարակության համար։
Հոկտեմբերի 28-ին, ժամը 20:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը ինքնասպանություն է գործել՝ կախվելով:
Քաղաքական գործիչ Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ընկնող լիրան և կորոնավիրուսային համաճարակի հետևանքով անկում ապրած տնտեսության վերականգնման նվազող հեռանկարները «թունավոր խառնուրդ» են, որոնք կարող են հանգեցնել լիակատար ճգնաժամի. կարծիք է հայտնում Rabobank-ի զարգացող շուկաների արտարժույթի ավագ ռազմավար Պետր Մաթիսը: