
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել

Բանգլադեշում վերջին շաբաթվա ընթացքում առնվազն 10 մարդ դարձել է արտակարգ շոգի զոհ։ Այս մասին հաղորդում է The Dhaka Tribune թերթը։
Հարավասիական հանրապետության 17 տարածաշրջաններում ջերմաստիճանը գերազանցում է ռեկորդները տարվա այս ժամանակի համար։ Այն բարձրացել է ըստ Ցելսիուսի սանդղակի 40 աստիճանից, իսկ Դաքայում հասել է 41 աստիճանի: Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ առաջիկա օրերին անոմալ շոգը կպահպանվի։
Բարդ եղանակային իրավիճակ է Բանգլադեշի հարևան Հնդկաստանի կենտրոնական և հարավային նահանգներում։ Նյու Դելիում ջերմաստիճանը մի քանի աստիճանով բարձր է նորմայից և մոտենում է 40 աստիճանի քամու բացակայության պայմաններում: Օդիշայում, Արևմտյան Բենգալիայում, Բիհարում գրանցվել է 45 աստիճան։ Կերալայի նահանգում շոգի պատճառով երկու մարդ է մահացել։
Իշխանությունները բնակչությանը նախազգուշացնում են ցերեկը դրսում չգտնվել, շատ ջուր խմել և շոգ եղանակին խուսափել ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: