
Սելին Դիոնը նկարահանվելու է ռոմանտիկ դրամայում

Սելին Դիոնը, Սեմ Հյուենը եւ Փրյանկա Չոփրա Ջոնասը խաղալու են «Text for You» («Հաղորդագրություն քեզ համար») ռոմանտիկ դրամայում: Այդ մասին հաղորդել է Variety-ն: Ֆիլմը փաստորեն դառնալու է «SMS Fur Dich» գերմանալեզու ժապավենի ռեմեյքը, որի հիմքում ընկած է Սոֆի Քրամերի վեպը: Ողբերգաբար մահանում է աղջկա փեսացուն: Որոշ ժամանակ անց նա սկսում է ռոմանտիկ հաղորդագրություններ ուղարկել փեսացուի շարժական հեռախոսի համարին:
Պարզվում է, որ այն արդեն պատկանում է քաղաքի մյուս ծայրում գտնվող մի մարդու, որի սիրտը նույնպես կոտրված է: Նրանք հանդիպում եւ հասկանում են, որ իրենց միջեւ ինչ-որ կապ կա, բայց նրանք անցյալից չեն կարողանում ազատվել: Սելին Դիոնի երաժշտությունը նրանց վերստին շանս է տալիս՝ հավատալ սիրուն: Ռեժիսորն ու սցենարի հեղինակը Ջեյմս Ս.Ստրաուզն է («Անհավատալի Ջեսիկա Ջեյմսը»):
Ռելիզի ենթադրվող ամսաթիվը դեռ չեն հայտնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: