Հայաստանն Արցախով այլ քաշային կատեգորիա էր միջազգային հարաբերություններում, Հայաստանն առանց Արցախի` այլ. Էդուարդ Աբրահամյան

Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը ներկայացնող քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուժը միջազգային հարաբերությունների արտարժույթն է։

Չունես ուժ, կամ ունակ չես, կամ ցանկություն չունես այն գեներացնել և կուտակել, այնուհետև դնել այն դիվանագիտության և պետական ռազմավարական շահերի սպասարկման հիմքում` անելիք չունես միջազգային հարաբերություններում։

Միջազգային իրավունքը միջազգային հարաբերությունների գործիքներից մեկն է։ Այն նույնպես խարսխված է ուժի ու ուժի կիրառման պոտենցիալի/պատրաստակամության վրա։ Չկա ուժ` չկա միջազգային իրավունք։ Չկա ուժային բալանս միջազգային հարաբերություններում` չկա միջազգային իրանունք։ Եթե ունակ ես ակումուլացնել ուժ և կապիտալիզացնել այն, և պետք եղած դեպքում ցուցադրել կամ կիրառել այն` ուրեմն ունակ ես նաև օգտագործել միջազգային իրավունքը հոգուտ քեզ և քո ռազմավարական շահերի։

Թույլը, տկարն ու անճարը միջազգային իրավունքից չի օգտվում։

Սովորենք տարբերել և տարբերակել միջազգային հարաբորությունները միջազգային իրավունքից։ Վերջինս ենթարկվում է առաջինի կողմից առաջ քաշված կառուցվածքային օրակարգերին, եթե չասենք՝ քմահաճույքներին։

Ինչպես արդարությունն ինքն իրենով չի վերականգնվում առանց կոնկրետ վերականգնող ունեցողի, այնպես էլ միջազգային իրավունքը ինքն իրենով չի աշխատում միջազգային հարաբերություններում։ Աշխատեցնող է պետք։

Եվ այո. Հայաստանն Արցախով այլ քաշային կատեգորիա էր միջազգային հարաբերություններում, Հայաստանն առանց Արցախի` այլ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930