Անկախանալ Ռուսաստանից, կախվել Թուրքիայից. Փաշինյանը երկիրը սրան է տանում. Նաիրի Սարգսյան

«Զրույցներ պետության մասին» վերնագրով կարճ տեսանյութերի շարքում Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանն այսօր նորից փորձեց քաղաքացիների համար գործնական աշխատանք կատարել և ցույց տալ, թե ինչ է ինքն ուզում անել Տավուշի և ամբողջ Հայաստանի հետ։

«Ինքնիշխանությունը, իրավունքը և պարտականությունը, նույնիսկ պետականությունը, առանց տարածքի կոնկրետության, լղոզվում են, դառնում են սակավ կիրառելի կամ ոչ կիրառելի, կամ նույնիսկ անկենսունակ և սակավ կենսունակ»,- ասաց Փաշինյանը և խոսքը պատկերավոր դարձնելու համար շշում մնացած ջուրը դատարկեց սեղանի վրա։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, խոսելով Հայաստանի ինքնիշխանության պահպանման մասին հայտարարություններ անող Փաշինյանի այս եթերի, նրա կողմից իրագործվող քայլերի մասին, ընդգծեց՝ այս մարդու արած ցանկացած հայտարարություն պետք է դիտարկել իրականացրած քայլերի համեմատության մեջ, իսկ դրանք ցույց են տալիս, որ Փաշինյանի իրագործած քայլերի արդյունքում ունենալու ենք Ալեքսանդրապոլի պայմանագիր: Թուրքիայի ենթակայության տակ գտնվող, առանց բանակի Հայաստան, որը կախյալ կլինի նաև ռուսական գազի ադրբեջանական փաթեթավորումից՝ իրենց ձևակերպմամբ՝ ադրբեջանական գազից։

Կարդացեք նաև

«Մենք սրանով մեր անկախության վրա տապանաքար ենք դնում։ Ինչ վերաբերում է նրա այսօրվա եթերին, ապա դա հոգեկան հիվանդի եթեր էր»,- ասաց Սարգսյանը։

Մեր զրուցակիցը Փաշինյանի որդեգրած արտաքին քաղաքականությունը և դրա վերջնարդյունքն այսպես նկարագրեց՝ անկախանալ Ռուսաստանից և կախվածության մեջ հայտնվել Թուրքիայից: Բայց սրա դեմ կա հասարակության ընդգծված դիմադրություն, ինչը պետք է կարողանալ քաղաքական կապիտալիզացիայի ենթարկել։

«Իրավիճակն օրհասական է, բաժանվում ենք երկու մասի՝ հայրենապահպաններ և հայրենաքանդներ, ուստի նման պայմաններում այնքան էլ ճիշտ չէ ասել քաղաքական կապիտալիզացիա, քաղաքական եզրույթից էլ կարելի է հրաժարվել»,- ասաց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս