Բաժիններ՝

Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի բացառել TikTok սոցիալական հարթակի արգելափակման հնարավորությունը Եվրամիության տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք POLITICO պարբերականից:

«Դա բացառված չէ», – ասել է նա Նիդեռլանդների Մաաստրիխտ քաղաքում կայացած բանավեճի ժամանակ:

Ֆոն դեր Լայենը հավելել է, որ Եվրահանձնաժողովը դարձել է «աշխարհում առաջին կազմակերպությունը, որն արգելել է TikTok-ը կորպորատիվ հեռախոսներում»։

«Մենք հստակ գիտենք, թե ինչ սպառնալիք է ներկայացնում TikTok-ը», – հավելել է նա:

ԱՄՆ-ում ևս կարող են արգելափակել TikTok-ը։ TikTok-ի չինական մայր ընկերությունը՝ ByteDance-ը, մոտավորապես 9 ամիս ունի սոցցանցը վաճառելու համար, այլապես TikTok հավելվածը կարգելափակվի ամերիկյան հավելվածների խանութներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930