Բաժիններ՝

Տաջիկստանում կայացավ նախագահ Ռահմոնի պաշտոնակալությունը

Հոկտեմբերի 30-ին Տաջիկստանում կայացավ նորընտիր նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնակալությունը: Արարարողությունը հեռարձակվում է «Տաջիկիստան» պետական հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Ազգերի պալատում Ռահմոնին են հանձնվել նախագահական խորհրդանիշերը, արարողությունը կշարունակվի «Քոխի Սոմոն» պալատների համալիրում (կառավարության՝ մայրաքաղաքի նստավայրում):

Տաջիկստանի Ընտրությունների եւ հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի ղեկավար Բահթիեր Խուդոերզոդան պետության ղեկավարին է հանձնել նախագահի վկայականը: Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Աբդուլհաֆիզ Աշուրզոդան Ռահմոնին է հանձնել նախագահական իշխանության խորհրդանիշը՝ Տաջիկստանի նախագահի նշանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս