Բաժիններ՝

ԱԺ-ն մեկ անձից 10 միլիոն 565.024 դրամի կոնյակ է գնել՝ 2024 թվականի կարիքների համար

Ազգային ժողովը պատվիրակությունների ընդունման և արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար մեկ անձից գնման ընթացակարգով  հերթական գնումն է կատարել «Վինո Վինո» ՍՊԸ-ից՝ ձեռք բերելով կոնյակներ։

2024թ. կարիքների համար այդ պայմանագիրն արժեցել է 10 միլիոն 565.024 դրամ։ Այս գումարով ընկերությունը կմատակարարի «Վասպուրական», «Նաիրի», «Ախթամար», «Դվին», «Արարատ-Շառլ Ազնավուր» կոնյակներ։

2014 թվականից իրավաբանական անձանց e-register համակարգում գրանցված «Վինո Վինոյի» սեփականատերն Ալեքսան Աղաջանյանն է։ Թեև ընկերությունը պետգնումներում հայտնվել է 2016 թվականից, սակայն նկատելի ակտիվություն է ցուցաբերել 2018 թվականից հետո, ավելին՝ հենց 2018 թվականից հետո «Վինո Վինոյի» հետ պետական գերատեսչությունները սկսել են պայմանագրեր կնքել մեկ անձ ընթացակարգով։ Պատվիրատուների թվում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, վարչապետի աշխատակազմը, ՀՀ պետական պահպանության ծառայությունը, Քաղավիացիայի կոմիտեն և այլն։

Ազգային ժողովը ևս հաճախ այս ընկերությանն է նախընտրում իբրև մատակարար՝ հիմնականում ՄԱ ընթացակարգով (մեկ անձից գնում) խոշոր գնումներ կատարելով։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս