Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է այրվում և պայթում թշնամու զինամթերքը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։
«Անկեղծ, մենք շատ զարմացած ենք, որովհետև մինչ այդ իրենցից որևէ դժգոհություն մենք չենք ստացել, հատկապես վերջին շրջանում չի եղել որևէ հարց, որով իրենք դիմել են, և այդ հարցն անարձագանք է մնացել, թե ինչի՞ մասին է խոսքը, մենք մինչ օրս չգիտենք»,- ասաց Մարտիրոսյանը:
Երևանում հոկտեմբերի 30-ին կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը հոկտեմբերի 30-ին պահպանվել է:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները հոկտեմբերի 29-ին, ժամը 23:40-ի սահմաներում, պարեկապահակային ծառայություն իրականացնելու ժամանակ «Շաքե» անցակետում կանգնեցրել են N զորամասի վարորդ, բանվոր-ծառայող Բ.Մ-ի կողմից վարվող «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտմեքենան:
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Նախնական տեղեկություններով` թթվածնի մատակարարման համակարգն է պայթել: Դեպքի մանրամասները պարզվում են և ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա, կա 60 զոհ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զարմանք է հայտնում ՄԻՊ-ի վերջին հայտարարության առնչությամբ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ՄԻՊ-ի երբևէ արված որևէ հարցում անարձագանք չի մնացել:
Հոկտեմբերի 30-ին 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է հաշվողական մեքենաների, ինֆորմացիոն և ավտոմատ կառավարման համակարգերի բնագավառի անվանի գիտնական, ճարտարագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր Արման Թագվորի Քուչուկյանը:
Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Նիցցայում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիմնականում համակարգում է այս օրերին Հայաստանում գտնվող արցախցիների առջև ծառացած սոցիալական բնույթի հարցերը: Մասնավորապես, ժամանակավոր կացարանի, ինչպես նաև հագուստի և սննդի ապահովումը:
Արցախի պաշտպանության բանակի ուժերը Քարին տակից արևելք ընկած 1-2 գյուղերից մաքրել են ադրբեջանական դիվերսանտներին: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը FactorTV-ին տված հարցազրույցում: Նա նաև նշել է, որ հայկական հետախուզական ստորաբաժանումները հայտնաբերել են զինամթերքի մեծ պահեստ. հրետանու կրակից այրվել է դիվերսանտների բազա:
ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գերատեսչությունը հայտարարել է Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքերի վրա տեղական արտադրության շարժիչներ տեղադրելու մտադրության մասին:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Մոսկվայում Իտալիայի դեսպան Պասկուալե Տերապաչանոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ժնևում մեկնարկել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով` ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի`Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր`ԱՄՆ) հանդիպումը:
Կրեմլում ընդգծում են, որ խաղաղապահները կարող են Ղարաբաղում տեղակայվել բացառապես հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Սուրեն Բարսեղյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 14։00-15։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրականացվելու են նոր տեղադրված էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։
Կորոնավիրուսի վարակման տեմպերը նվազման միտում ցույց չեն տալիս: Այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2398 նոր դեպք: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կորոնավիրուսային հիվանդություն ունեցողներին սպասարկող հիվանդանոցների թիվն աճել է: «Այս պահին մոտ 26 բժշկական կենտրոն սպասարկում է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների: Սա աննախադեպ է, քանի որ անցած ամիսներին հիվանդանոցների […]
Կա «միջազգային հանրություն» (այստեղ արդեն Տեր-Պետրոսյանի ականջը կանչի), որի համար ինչ-որ արժեքային համակարգ և կոլեկտիվ որոշումների ընդունված մեխանիզմ գոյություն ունի (հիշենք հրադադարի երեք պայմանավորվածությունները)։ Միջազգային քաղաքականությունը հիմնված է ոչ թե արժեքային համակարգի, այլ որոշակի կանոնների վրա, նման կրիմինալ աշխարհի արժեհամակարգին՝ կա մեծ Գող, կան զոն նայողներ, կան հեղինակություններ, որոնք մշտական մրցակցության մեջ են ու պետք է յուրաքանչյուր պահ պահպանեն կարգավիճակը։
ԱԽ քարտուղարը ընգծել է, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով, մասնավորապես՝ պարբերաբար քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծմամբ ու հրթիռակոծմամբ:
Ցավով, տեղեկացանք, որ կորոնավիրուսային հիվանդությունը խլել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցի կյանքը:
Մահացել է Թուրքիայի նախկին վարչապետ, ծագումով համշենցի Մեսութ Յըլմազը:
Իրանագետ Գարիկ Միսակյանը 168.am-ի հետ զրույցում ամփոփելով Իրանի ԱԳ նախարարի տեղակալի այցը երեք երկրներ՝ ասաց, որ դեռևս արցախյան առաջին պատերազմից հետո Իրանը մշտապես բավականին բարձր մակարդակով ցանկություն է հայտնել դառնալ միջնորդ կողմ կամ օգնել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը մինչև այս իրատեսական չի եղել, քանի որ Մինսկի խմբի շրջանակներում, մինչև Թուրքիայի՝ տարածաշրջանում ակտիվանալը, հակամարտության բանակցային գործընթացն ընթանում էր, իսկ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված, Թուրքիայի ակտիվացմամբ պայմանավորված՝ իրանական կողմը սկսեց զգուշանալ տարածաշրջանում, հատկապես՝ Ադրբեջանի տարածքում Թուրքիայի դիրքերի ամրապնդումից, ինչպես նաև՝ իր հյուսիսային սահմաններում լայնածավալ պատերազմական գործողությունների արդյունքում իր անվտանգության առումով։