Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյանիր էջում գրումէ․ «Քանի որ սա սուրբ հող է, քանի որ նահանջի տեղ չունենք, քանի որ կամավորները իրար հերթ չեն տալիս գրանցվելու, քանի որ նախարարների որդիները կամավոր են գրվում: Հպարտ եմ քեզանով ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ»:
«Իրատես» թերթը գրում է․ «Կիրակի վաղ առավոտյան արցախա- ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սանձազերծված պատերազմը որոտ չէր պարզ երկնքում։ Հուլիսյան մարտերից հետո ամեն օր ռազմական փորձագետները, վերլուծաբանները գուժում էին, որ Ադրբեջանն ինտենսիվ պատրաստվում է լայնածավալ ռազմական արշավի, պատերազմի շունչ կա օդում։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ի պատիվ պաշտպանության նախարարության, պատերազմական գործողությունների այս օրերին ՀՀ ռազմական ղեկավարությունը կարեւորել ու հաշվի է առել նախկին ու ներկա բոլոր բարձրաստիճան զինվորականների փոխանցած տեղեկություններն ու նրանց աջակցությունը։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչեւ այս շաբաթվա վերջ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կարող է դիրքորոշում հայտնել Հայաստանի կողմից դիմումների վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ, իսկ երեկ էլ ՀՀ-ն ՄԻԵԴ-ին նոր փաստեր էր ուղարկել Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման վերաբերյալ:
Արցախի Հանրային Հեռուստատեսությունը ռեպորտաժ է հրապարակել երեկ երկրում տեղի ունեցած պսակադրությունից: Հոլովակը, որը հրապարակվել է հեռուստատեսության ֆեյսբուքյան էջում, վերնագրված է. «Հարսանիք՝ պատերազմի ժամանակ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ արցախաադրբեջանական պատերազմի սկսումից ի վեր, Հայաստանում եւ Արցախում մոբլիզիացիա է սկսվել։ Բոլորը միասնական խնդիր են դրել իրենց առջեւ ամեն գնով հաղթելու։ Միասնականության շունչն այս օրերին մեր երկրում թեւածում է ամենուր՝ բոլոր ոլորտներում ու բնագավառներում՝ չհարցնելով տարիք ու սեռ։
Թշնամական օդուժի հերթական կորուստը. Արցախի ՊԲ–ն լուսանկարներ է տարածել
«Հակառակորդը Ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը»։
Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։
Արցախի ՊՆ-ն հրապարակել է լուսանկարներ՝ ցուցադրելով թշնամական օդուժի կորուստները:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Մարտակերտում 9-ամյա երեխա է զոհվել:
Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովին հաջոցվել է հայտնաբերել ՊԲ-ի կողմից խոցված ադրբեջանական ինքնաթիռի մնացորդները:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է հայկական զինուժի կողմից հակառակորդի խոցված սպառազինությունը սեպտեմբերի 28-ի, ժամը 21:00-ի դրությամբ:
Հայ-վրացական սահմանի Նինոծմինդայի անցակետում իրավիճակը լարված է:
Հարավային Կորեան հոկտեմբերի 1-ից կհանի երկրի տարածքով տարանցիկ ուղեւորափոխադրումների արգելքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար:
Բրիտանացի արքայազն Հարրին եւ նրա կինը՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, կդառնան ռեալիթի-շոուի հերոսներ, որի վրա աշխատում է Netflix հոսքային հեռարձակման ծառայությունը:
Հաջորդ տարի Տոկիոյում պլանավորված ամառային Խաղերից առաջ օլիմպիական կրակի փոխանցավազքի մեկնարկը տեղի կունենա մարտի 25-ին Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում:
Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիացի վարձկանները պատրաստվում են տեղակայվել Ադրբեջանում:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը արցախա-ադրբեջանական շփման գծում:
Թեյլոր Սվիֆթը գերազանցել է Ուիթնի Հյուսթոնի ռեկորդը Billboard 200 չարտի առաջին հորիզոնականում գտնվելու ընդհանուր ժամանակով:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Ռուսաստանի հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) գործարանների պլանային վերանորոգումների ավարտումը եւ Հյուսիսային ծովում նավագնացությանը գործարկումը Ռուսաստանին թույլ են տվել հեղուկացված բնական գազի մատակարարումները Չինաստան 2020 թվականի հուլիսին ավելացնել՝ հասցնելով ռեկորդային ցուցանիշի։
COVID-19-ի դեմ չինական ապակտիվացված պատվաստանյութը կարող է վաճառքում հայտնվել մինչեւ տարեվերջ:
Ադրբեջանի կողմից սանձազերծած հերթական ավանտյուրան ստիպեց Հայաստանում հայտարարել ռազմական դրություն։ Ռազմական դրությունն ունի իր կանոնները ոչ միայն՝ ռազմական, այլև՝ տնտեսական ու ֆինանսական ոլորտներում։ Պետությունը հարկադրված է կենտրոնացնել ունեցած տնտեսական ու ֆինանսական հնարավորությունները՝ թշնամուն դիմակայելու և երկրի անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ վերջինիս նախաձեռնությամբ: