COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութը կարող է վաճառքում հայտնվել մինչև տարեվերջ
COVID-19-ի դեմ չինական ապակտիվացված պատվաստանյութը կարող է վաճառքում հայտնվել մինչեւ տարեվերջ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել են ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի քարոզչության բաժնում: «Ներկայում (COVID-19-ի դեմ) պատվաստանյութերի հետազոտումն ու մշակումը Չինաստանում ընդհանուր առմամբ հաջողությամբ են անցկացվում, չորս պատվաստանյութերի արդեն հավանություն է տրվել կլինիկական փորձարկումների երրորդ փուլն անցկացնելու համար, ինչը կազմում է աշխարհում երրորդ փուլում գտնվող կլինիկական փորձարկումների ընդհանուր թվի 44 տոկոսը»,-հայտարարել են գերատեսչությունում:
Նշվում է, որ մի շարք պատվաստանյութեր ստացել են կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերն անցկացնելու թույլտվություն, իսկ մյուս պատվաստանյութերի հետազոտության ու մշակման աշխատանքը նույնպես հաջողությամբ է առաջ է ընթանում: «Եթե ամեն բան լավ ընթանա, ապա չինական ապակտիվացված պատվաստանյութը կարող է վաճառքում հայտնվել մինչեւ տարեվերջ»,-հայտնել են կոմիտեում:
Չինաստանը ներկայում անցկացնում է կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ 11 պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներ, ընդ որում՝ դրանցից չորսն արդեն գտնվում են թեստերի երրորդ փուլում: Չինաստանում կորոնավիրուսի բռնկումն սկսվելուց հետո տեղի մասնագետները չեն կենտրոնացել միայն մեկ տեսակի պատվաստանյութի ու դրանց ստեղծման միայն մեկ տեխնիկական ուղղության վրա եւ սկսել են հետազոտել միանգամից հինգ պատվաստանյութեր: