Օլիմպիական կրակի փոխանցավազքի մեկնարկը կկայանա 2021 թվականի մարտի 25-ին
Հաջորդ տարի Տոկիոյում պլանավորված ամառային Խաղերից առաջ օլիմպիական կրակի փոխանցավազքի մեկնարկը տեղի կունենա մարտի 25-ին Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում: Սեպտեմբերի 28-ին այդ մասին հաղորդվում է «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի կաքում։
Ոչ մի կարգի փոփոխություններ կարգացանկում եւ երթուղում չեն մտցվել այս տարվա համար նախատեսված սկզբնական պլանի համեմատությամբ, որը չհաջողվեց իրականացնել կորոնավիրուսի համավարակի եւ մրցումների հետաձգման պատճառով: Փոխանցավազքի մեկնարկի օրն, ինչպես եւ Խաղերն սկսելու օրը փոխադրվել է մեկ օր առաջ: Վազքահերթն, ինչպես եւ պլանավորվել էր, կտեւի 121 օր, իսկ ջահը պլանավորվում է տանել երկրի բոլոր 47 պերեֆեկտուրաներով:
Դրա հետ մեկտեղ կազմակերպիչները մտադիր են ձեռնարկել մի շարք միջոցներ, որոնք վերաբերում են կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը: Նաեւ խնայողության նպատակով պլանավորվում է կրճատել ջահով վազորդներին հետեւող շարասյան տրանսպորտի քանակը եւ զուգընթաց տոնական միջոցառումների մասշտաբը յուրաքանչյուր պրեֆեկտուրայում:
Տոկիոյում Խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Կորոնավիրուսային համավարակի պատճառով մերցումները մեկ տարով հետաձգվել են եւ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակամիջոցում: Ըստ որում Խաղերի «Տոկիո 2020» անվանումը կպահպանվի:
Օլիմպիական կրակը Ճապոնիա է հասցվել տակավին մինչեւ Օլիմպիադայի հետաձգման որոշումը: Կրակով ջահն այժմ ժամանակավորապես ընդհանուր ցուցադրման է դրված գլխավոր օլիմպիական մարզադաշտի մոտ գտնվող թանգարանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: