Որպես հանձնառություն մեր ժողովրդի ու մեր բանակի առաջ, մեր ընկերություններն ու մեր ընտանիքը, մասնավորապես, շարունակում է աջակցությունը տարբեր ուղղություներով։ Այսօրվա մեր աջակցությունն ուղղված է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Այն ստեղծված է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսներին ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով և մեր դիտարկմամբ այս հիմնադրամը ավելի քան երբևէ մեր բոլորի աջակցության կարիքն ունի հիմա։ Միևնույն ժամանակ մենք շարունակելու ենք Արցախի սահմանային գծի տեխնիկական հագեցվածությունը զարգացնել առավել հզոր ժամանակակից սարքերով։
Ռուսաստանի ԱԳ նախարարությունում ընթանում է այդ երկրում հավատարմագրված Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների պլանային հանդիպում, որի ավարտից հետո մամուլի համար կարվի հայտարարություն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» փոխանցման համաձայն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովըհաջող է մեկնարկել Ֆրանսիայի բաց առաջնությունում:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենի հողին ոչ միայն մեր մարտական ոգու ու ազգային արժեքների, այլ նաև մեր խորը հավատքի շնորհիվ:
Հայաստանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետ կապված, բայց իրավիճակը կարող է փոխվել այն բանից հետո, երբ Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչը խոցեց ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:
«Ասում եմ՝ ի՞նչ կա, ինձ զեկուցում ա, կարծես սովորական զորավարժություն ա: Ասում ա՝ «դե, ամեն դիրքի վրա մի 100-ից ոչ պակաս հարձակվել են, դե, հիմնականում հետ ենք մղել, ամեն ինչ նորմալ ա, մի խումբ հեն ա ստեղ, հես ա էդ էլ հետ ենք մղում»: Զեկուցում ա՝ ոնց որ զորավարժություն: Չկա որևէ խուճապ: Ասում եմ՝ ինչո՞վ կարանք օգտակար լինենք, ասում ա՝ «մենք ապահովված ենք ամեն ինչով, պարոն նախագահ, հարցը լուծվելու ա շատ կարճ ժամկետում»: Եվ մեր բոլոր հրամանատարների զեկույցները նույն ձև ա:
Արծրուն Հովհաննիսյանը տարածել է Վարդենիսի համայնքների թիրախավորման կադրերը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Արցախ:
«Ադրբեջանը՝ Թուրքիայի՝ ակտիվ քաղաքական ու ռազմական աջակցությամբ, Հայաստանի տարածքում ընդլայնում է ռազմական գործողությունների աշխարհագրությունը: Հայաստանը և Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը խարխլելու Ադրբեջանի փորձերին»:
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին Բաքուն և Անկարան շարունակում են ապատեղեկատվությունների հոսքը. այս անգամ թուրքական քարոզչությունը խայտառակ սխալմամբ սերբ հայտնի դերասանին ներկայացրել է իբրև Հայաստանում գործող վարձկան:
Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի օգոստոսի 26-ի n 966-ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել.
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են և շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները:
Ռուս հայտնի լրագրող, հաղորդավար և ռադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Соловьёв LIVE» յութուբյան հաղորդաշարի եթերում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը՝ տեսակապի միջոցով հյուրընկալելով Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։ Մայիլյանն իրավիճակային մանրամասներ ներկայացնելով՝ պատասխանել է մեկնաբանի հարցին, թե ինչով էր տարբերվում 1990-ական թթ․ Ղարաբաղյան պատերազմը ներկայիս պատերազմից։
Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կրկին հանդիպել ենք մեր կամավորական տղաներին: Բոլորի մոտ առկա է հաղթական տրամադրություն:
«Ամենայն հավանականությամբ հարվածը փորձել են հասցնել երկաթգծին, բայց վրիպել են». Արծրուն Հովհաննիսյան
Էն որ ասում են՝ Ղարաբաղյան կարգավորում, վերջին տարիներին հենց սա է նշանակել: Մնացածը սրա շուրջ մանրամասներն են, բայց կենտրոնական կետը եղել է ռուսական խաղաղապահ զորքը: Փաստացի կենտրոնական: Կողմ կամ դեմ լինել Ղարաբաղյան կարգավորմանը վերջին շրջանում նշանակել է կողմ կամ դեմ լինել ռուսական խաղաղապահ զորքի տեղադրմանը՝ մնացածը լյա-լյա էր: Մանավանդ խաղաղությունը: Չգիտեմ քանիսդ եք կարծում, որ խաղաղապահ զորքն իրապես խաղաղություն է բերում:
Ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե Թալիշի ուղղությամբ մարտերում «ոչնչացրել» են փորձառու հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանին: Հրամանատարը կապի դուրս գալով՝ անձամբ է հերքել իր «մահվան» մասին լուրերը:
Վերջին երկու օրերու ընթացքին Ազրպէյճանի կողմէ Արցախի վրայ կատարուած զինուորական յարձակումը ողջ հայութիւնը կը հրաւիրէ իր ամբողջական զօրակցութիւնը յայտնելու հայոց բանակին, Արցախին ու Հայաստանին։ Խոր գոհունակութեամբ կ’ուզենք հաստատել, թէ հայոց բանակը ամուր վճռակամութեամբ կը շարունակէ հակադարձել Ազրպէյճանի յարձակումներուն։
Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձևական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումը:
«Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլին, ով թուրք ամենահակահայ գործիչներից է, քիչ առաջ հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է ուղղակի ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հետ կոնֆլիկտում։
Քիչ առաջ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գերագույն մարմնի անդամներ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը եղել են Պաշտպանության նախարարության դեղերի կենտրոնական բազայում և ՀՀԿ-ի անունից ՊՆ-ին են փոխանցել 3 բեռնատար դեղորայք, անհրաժեշտ պարագաներ, այլ նյութեր:
Արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ սեպտեմբերի 29-ին շարունակում են ընթանալ մարտական գործողություններ:
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Վալերի Վակուլչիկի և Տաջիկիստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլո Մահմուդզոդայի հետ:
ԵԱՀԿ Մշտական խորհուրդը կքննարկի ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի սրումը: «ԵԱՀԿ Մշտական խորհուրդն այսօր ժամը 17:00-ին՝ կենտրոնական Եվրոպայի ժամանակով, հատուկ նիստ կանցկացնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վերջին զարգացումները քննարկելու համար:
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն դատապարտել է Արցախի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ծավալած ագրեսիան:
168TV Լրահոս
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է հղել, որում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրադրությունը:
«Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ»․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կոչ է արել դադարեցնել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները: