Բաժիններ՝

Թեյլոր Սվիֆթը գերազանցել է Ուիթնի Հյուսթոնի ռեկորդը Billboard 200 չարթում

Թեյլոր Սվիֆթը գերազանցել է Ուիթնի Հյուսթոնի ռեկորդը Billboard 200 չարտի առաջին հորիզոնականում գտնվելու ընդհանուր ժամանակով: Այդ մասին հաղորդել է Billboard-ը:

Նրա վերջին «Folklore» ալբոմը յոթերորդ անգամ վերին հորիզոնական է բարձրացել (ռելիզից ինը շաբաթ անց), եւ արդյունքում՝ միագումար, իր մյուս սկավառակների հետ միասին, նա չարթում առաջատարն է արդեն 47 շաբաթ:

Երգչուհիների շրջանում նախորդ ռեկորդը պատկանել է Ուիթնի Հյուսթոնին, որն ընդհանուր առմամբ (չորս տարբեր ալբոմներով) առաջին տեղը պահել է 46 շաբաթ:

Billboard 200 հիթ շքերթի առաջատարների ցուցակում Թեյլոր Սվիֆթին այժմ գերազանցում են միայն տղամարդիկ, քանի որ The Beatles-ն առաջին հորիզոնականն զբաղեցրել է 132 շաբաթ (19 ալբոմներով), Էլվիս Փրեսլին՝ 67 շաբաթ, Հարթ Բրուքսը՝ 52, իսկ Մայքլ Ջեքսոնը՝ 51 շաբաթ:

Ամսվա սկզբին Թեյլոր Սվիֆթի “Folklore”-ը դարձել է չորս տարվա ընթացքում առաջին սկավառակը, որը Billboard 200-ում վեց շաբաթ անընդմեջ մնացել է առաջին հորիզոնականում: Ավելի վաղ, 2016 թվականին, ռեփեր Drake-ին հաջողվել է չարթերի վերեւում 13 շաբաթ մնալ «Views» ալբոմով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս