ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը գործող նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիային կոչ է արել պահանջել Թուրքիայից հեռու մնալ արցախա-ադրբեջանական հակամարտությունից:
Գերմանիայի կառավարությունը կոչ է անում անհապաղ զինադադար հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Հայաստանը պետք է կարողանա իր ռազմական խնդիրը կատարել, ետ մղել թշնամուն, կապ պահպանել Ռուսաստանի հետ, ինչպես նաև հանդես չգալ Ռուսաստանի դեմ ոչ թե այնպես, ինչպես վերջերս մի հիմար վերցրել էր պաստառը, կանգնել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ՝ պահանջելով հեռացնել ՀՀ-ից ռուսական բազան։ Ես կասեմ, որ բազան Հայաստանից ցանկանում են հեռացնել Թուրքիան և Ադրբեջանը, նաև ԱՄՆ-ը, որպեսզի այդտեղ Ռուսաստանն ընդհանրապես ներկա չլինի։ Այդ միջադեպին պետք էր արձագանքել, իսկ ՀՀ իշխանությունները որևէ քայլ չձեռնարկեցին։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գլխավոր ասամբլեայի պատվիրակներին ներկայացրել է կազմակերպության գործունեության վերաբերյալ իր տարեկան զեկույցը, որում նա կոչ է արել համաճարակի վերականգնման ընթացքում ստեղծել գլոբալ կառավարման նոր մոդել, աշխարհում ավելի մեծ հավասարության հասնել, վերականգնել ֆինանսական և առևտրային համակարգերի անհավասարակշռությունները, ինչպես նաև բարեկամանալ բնության հետ:
«Մայմոնիդես» կենտրոնի՝ ԱՄՆ-ի հեղինակավոր բուժհաստատություններից մեկի ավելի քան հարյուր բժիշկներ ու բուժաշխատողներ հետաքրքրություն են դրսեւորել «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի նկատմամբ՝ Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի գիտնականների հետ կայացած առցանց-ճեպազրույցի ընթացքում:
Սեպտեմբերի 29-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության և անսասանության համար։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքական, ադրբեջանական կամ որեւէ այլ շանտաժ մեր կողմից կտրուկ պետք է մերժվի։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Նորակերտի գյուղապետը` թշնամու նետած արկերի մասին. ՈՒՂԻՂ
168 TV Լրահոս
«Այս էսկալացիան նախորդներից վտանգավոր է թուրքական աննախադեպ ակտիվ ներգրավվածությամբ, ինչը լրջագույն սպառանալիք է ողջ տարածաշրջանի համար։ Այդ ներգրավվածությունը նշանակում է, որ Հարավային Կովկասը դառնալու է չդադարող պատերազմի ու ապակայունացման նոր գոտի»,-իտալական հեղինակավոր Secolo d’Italia-ի պարբերականին տված հարցազրույցում ասել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստանձնել է կամավորաբար հավաքվող եւ Արցախ ուղարկվող դեղերի վերահսկողությունը։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան։ Կադրերում միանգամից ամբողջ ստորաբաժանման ոչնչացման փայլուն իրականացված գործողություն է»
Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի միջնորդական ջանքերը ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում գտնելու համար:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ, և վերականգնվելու համար այդ երկրին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր, հարցի հիմնական զեկուցող Լեոնիդ Կալաշնիկովի հետ։ ՌԴ Պետական Դուման Արցախում պատերազմական գործողությունների դադարեցման հայտարարություն է ընդունել»։
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդիպում են ունեցել ՌԴ Արտաքին գործերի և Ներքին գործերի փոխնախարարների հետ:
Փաշինյանը հարցազրույց է տալիս «60 րոպե» հաղորդմանը
Այսօր մի խումբ հայրենադարձներ հավաքվել էին Հանրապետության հրապարակում՝ իրենց զորակցությունը հայտնելու մեր զինվորներին: Միջոցառման կազմակերպիչ Ռազմիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք բոլորն էլ պատրաստ են Արցախ մեկնելու և հայրենիքը պաշտպանելու:
Սեպտեմբերի 27-ին Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և սկսվեց համընդհանուր զորահավաք։ Analitik.am-ը փորձեց պարզել՝ արդյոք ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը պատրաստվում է զորագրվել և մեկնել առաջնագիծ։ Ի պատասխան հարցին Բաբաջանյանն ասել է․ «Նախ, երբ զանգում եք ճշտեք՝ հարմա՞ր է հարցին պատասխանել, թե՞ ոչ։ Երկրորդն էլ, ինձ հարմար չի, ես ձեր հարցին չեմ պատասխանի»։
«Նախ, սա իրապես զինված լայնածավալ ագրեսիա է, և այս ամենը բնութագրվում է ցեղասպանական գործողությունների բոլոր հատկանիշներով։ Այս երկուսը պետք է հստակեցնենք, քանի որ հատկապես երկրորդ կետը բխում է ռազմավարական նպատակներից, որով էլ այս զինված ագրեսիան տարբերվում է նմանօրինակ շատ գործողություններից, որը տեղի է ունենում աշխարհի այս կամ այն երկրում։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր, այն ռազմավարական, դարերով մշակված նպատակն է, որով ցանկանում են ավարտել այն ցեղասպանությունը, որը չեն հասցրել ավարտել 1915-20 թվականներին։ Սա պետք է շրջանառության մեջ դրվի և փաստի, որ սա ցեղասպանական գործողություններ են։ Սա ո՛չ կոնֆլիկտ է, ո՛չ լոկալ պատերազմ, սա ցեղասպան գործողություններ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը։
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ հանդես են գալիս ռազմական գործողությունների պատճառով հայրենի բնակավայրերը թողած արցախցիներին իրենց տներում ապաստան տալու առաջարկով:
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության խորհրդարանի նախագահ Մարտին Լեման կոչ է արել դադարեցնել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները:
Բարոնուհի Քերոլայն Քոքսը հայտարարություն է տարածել Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ՝ նշելով, որ Ադրբեջանը կրկին ձեռնարկել է զանգվածային և անկանոն գրոհ ամբողջ ռազմաճակատի երկայնքով՝ կիրառելով ծանր հրթիռներ, հրետանի և օդային ռմբակոծություններ, ներառյալ՝ հսկայական քանակությամբ թուրքական անօդաչու թռչող սարքեր Արցախի խորքում, ոչ միայն չխնայելով, այլև դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական թիրախներն Ստեփանակերտում և Արցախի այլ քաղաքներում և գյուղերում, կրկին ներառյալ դպրոցները և մանկապարտեզները:
Ինչպես են ադրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգերը տեղակայվում բնակավայրում և կրակ բացում` կենդանի վահան դարձնելով իրենց իսկ քաղաքացիներին
Իտալական հեղինակավոր «Campania Europa Mediterraneo» ասոցիացիան հանդես եկել է հայտարարությամբ Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն ու գրագիտությունը պիտի մտնի Հայոց պատմության դասագրքեր։ Մանրամասները պատերազմից հետո»։
Աֆղանստանի Դայկունդի նահանգում առնվազն 15 մարդ զոհվել կամ տուժել են ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով:
Թուրքագետ Արամ Անանյանը վստահ է, որ աշխարհը չպետք է հանդուրժի Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչների կողմից Ադրբեջանի տարածքից ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի խոցումը:
Արման Թաթոյանը Նախագահին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ինչպես Արցախի, այնպես էլ՝ Հայաստանի խաղաղ բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ դիտարկումները, որոնք Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի բացարձակ ոտնահարումներ են։