Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կդառնան Netflix-ի ռեալիթի-շոուի հերոսներ. The Sun
Բրիտանացի արքայազն Հարրին եւ նրա կինը՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, կդառնան ռեալիթի-շոուի հերոսներ, որի վրա աշխատում է Netflix հոսքային հեռարձակման ծառայությունը: Այդ մասին հայտնել է The Sun թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ամսվա սկզբին հայտնի է դարձել, որ Netflix-ը զույգի հետ կնքել է վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմերի, ինչպես նաեւ մանկական ծրագրերի արատադրության համաձայնագիր, որի գումարը գնահատվում է 150 միլիոն դոլար: Ինչպես հայտնում է հրատարակությունը, վավերագրական ֆիլմերից մեկը, որը պատմում է Սասեքսի դուքսի եւ դքսուուհու բնապահպանական եւ բարեգործական ծրագրերի մասին, կնկարահանվի ռեալիթի-շոուի ձեւաչափով: Սակայն առայժմ հայտնի չէ, թե ամուսինները նկարահանող խմբին թույլ կտան արդյոք աշխատել Սանտա Բարբարայում (Կալիֆոռնիայի նահանգ, ԱՄՆ) իրենց տան տարածքում:
«Ամեն ինչ կարվի ճաշակով: Նրանք ցանկանում են, որ մարդիկ տեսնեն նրանց կյանքը,- հայտարարել է The Sun-ի աղբյուրը:- Վավերագրական սերիալը մեծավ մասամբ նվիրված կլինի նրանց բարեգործությամբ զբաղմունքին, այլ ոչ թե այն բանին, թե ինչ է տեղի ունենում նրանց տանը փակ դռների հետեւում: Սակայն դա միեւնույն է ցնցող հնարավորություն կլինի ավելի լավ հասկանալու զույգին, իսկ Մեգանը հուսով է, որ հանդիսականները կիմանան, ինչպիսին է ինքին իրականում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: